TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հայ և վրացի ժողովուրդներն ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահին և վարչապետին

11:43 26.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ […]

̰
Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվում է էլեկտրական ենթակայան

11:34 26.05.2023

Մայիսի 26-ին, ժամը 10:53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:31 26.05.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

̰
Իրկուտսկի մարզում հրդեհից ավերվել է բազմաբնակարան շենք

11:28 26.05.2023

Իրկուտսկի մարզի Ժելեզնոգորսկ-Իլիմսկի քաղաքում այրվել է բազմաբնակարան շենք, ավելի քան 30 մարդ կորցրել է տները։ Այս մասին մայիսի 26-ին հայտնում են տարածաշրջանի ԱԻՆ-ից։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է 20 բնակարան ունեցող փայտե տանը։ Բնակիչները կարողացել են ինքնուրույն տարհանվել։ «Ողջ գիշեր շարունակվել է հրդեհի դեմ պայքարը։ Հրդեհի հետևանքով ավերվել է 300 քմ մակերեսով շենքը»,- ասված […]

̰
Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով

11:22 26.05.2023

Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ […]

̰
Ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով

11:12 26.05.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրամանով քաղաքաշինության պատմության ու տեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով: Կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով առողջություն հետաքրքիր գաղափարների իրագործում և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։ Կարեն Բալյանն այն ճարտարապետներից է, ով կյանքի կոչելով տարբեր նախագծեր՝ ապրել է […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ ԱՄՆ-ի համար. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

11:07 26.05.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Մենք (խմբ.՝ բանակցությունների) սենյակում չենք, սակայն սա շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում: Ինչպես […]

̰
ԿԸՀ նախագահը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում է քննարկումների

10:55 26.05.2023

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության մշակման շրջանակներում սկսել է աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդակցությունների շարք՝ ընտրական գործընթացում առանձին գործառույթներ իրականացնող պետական գերատեսչությունների, կազմակերպությունների և ընտրական գործընթացին առնչվող շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծռայությունից: Հաշվի առնելով քաղաքացիական հասարակության դերը ընտրական գործընթացներում, անկասկած, քաղաքացիական հասարակության հետ քննարկումները կարող են […]

̰
Սևանի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

10:39 26.05.2023

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ: Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու […]

̰
Մաշտոցի ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին

10:23 26.05.2023

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու: Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած […]

̰
Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի առթիվ

10:14 26.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ: Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ […]

̰
ՄԻ պաշտպանը ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

10:05 26.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր: Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի […]

̰
̰
Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք բերված և պահված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. դատախազի բողոքի հիման վրա՝ դատավճիռը մասնակի բեկանվել է

09:59 26.05.2023

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր […]

̰
Բրազիլիայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով

09:55 26.05.2023

Բրազիլիայի Գերագույն դատարանը դատապարտել է նախկին նախագահ (1990-1992) և սենատոր Ֆերնանդո Աֆոնսո Կոլոր դե Մելային, ով մեղադրվում է 2010-2014 թվականներին պասիվ կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: «Դաշնային Գերագույն դատարանի պլենումը… դատապարտեց նախկին սենատոր Ֆերնանդո Կոլոր դե Մելային BR Distribuidora-ի (Պետրոբրասի նավթի և գազի դուստր ձեռնարկություն) հետ կապված հանցագործությունների համար: Դատարանը ապացուցված է համարել, որ նախկին […]

̰
Տոկիոն արտահանման արգելք է սահմանել 80 ռուսական կազմակերպությունների համար

09:43 26.05.2023

Ճապոնիան, որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մաս՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, Ռուսաստանի Դաշնությունից 80 կազմակերպությունների արտահանման արգելք է սահմանում, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ փաստաթղթերից։ Իր հերթին Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունն իր տեղեկագրում նշում է, որ արտահանման սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա հունիսի 2-ից։ Այսպիսով, բոլոր պատժամիջոցների փաթեթներով արտահանման սահմանափակումներն այժմ ազդում […]

̰
Կազմվել է սմարթֆոն արտադրողների վարկանիշը

09:34 26.05.2023

SlashGear ՏՏ պորտալի խմբագիրները հրապարակել են սմարթֆոնների ապրանքանիշերի վարկանիշը։ Որպես առաջատար՝ փորձագետներն ընտրել են Samsung-ը։ Հեղինակները նշել են, որ հարավկորեական ընկերության սարքերը համատեղում են «բարձր տեխնոլոգիական առանձնահատկությունները, նորարարական դիզայնը և առաջադեմ տեխնոլոգիաները»։ Ըստ փորձագետների՝ երկրորդ տեղում է Apple-ին, որը «վաղուց արդեն հաստատվել է շուկայում» iPhone-ի շնորհիվ։ Google-ը վարկանիշի առաջին 3-յակում է։ Ըստ հավաքածուի կազմողների՝ բրենդի […]

̰
Թինա Թերներին կարող են դիակիզել. ԶԼՄ-ներ

09:17 26.05.2023

Ամերիկացի և շվեյցարացի երգչուհի Թինա Թերներին (Աննա Մեյ Բալոք) կարող են դիակիզել, քանի որ նա բուդդայական էր, հայտնում է 247 լրատվական գործակալությունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Հրատարակությունը նշում է, որ բապտիստ քահանայի ընտանիքում ծնված արտիստը բուդդայականություն է ընդունել 1970-ականների կեսերին։ Մի շարք հարցազրույցներում Թերները խոստովանել է, որ կրոնը թույլ է տվել իրեն դուրս գալ թունավոր […]

̰
Ոտքերը Փելոսիի սեղանին դրած տղամարդը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

09:03 26.05.2023

Արկանզասից Ռիչարդ Բիգո Բարնեթ անունով տղամարդը, ում լուսանկարը ԱՄՆ Կոնգրեսի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի աշխատավայրից՝ Կապիտոլիումի գրոհի ժամանակ, տարածվել է սոցիալական ցանցերում, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է Fox News-ը։ 2023 թվականի հունվարին Բարնետը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության բոլոր ութ կետերով, ներառյալ անկարգությունների և պաշտոնական լսումների խոչընդոտման մեղադրանքները: Դաշնային դատախազները դատավորին […]

̰
Հիշեք, որ դուք եք պետության վաղվա հենասյունը. Ժաննա Անդրեասյանի ուղերձը շրջանավարտներին

08:55 26.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ  հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, որում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք […]

̰
Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ

08:40 26.05.2023

Ուրբաթ օրը՝ մայիսի 26-ին rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 383 դրամը , վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,85 դրամը:

̰
Ճապոնիայում տղամարդը պատանդ է պահել մի քանի հոգու. չորս մարդ զոհվել է

08:29 26.05.2023

Ճապոնիայի Նականո քաղաքում (Նագանո պրեֆեկտուրա) մի քանի ժամ պատանդներ պահած տղամարդը ձերբակալվել է տեղի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ տղամարդուն հաջողվել է բերման ենթարկել առավոտյան։ Հատուկ ջոկատայինները ստիպված չեն եղել ներխուժել այն տունը, որտեղ տղամարդը պատանդ է պահել, քանի որ նա ինքն է դուրս եկել փողոց, […]

̰
Դիետոլոգը բացատրել է, թե ում է հակացուցված ձկան յուղը

08:21 26.05.2023

Ձկան յուղը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով և ճարպային լուծվող վիտամիններով, ասում է դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա պարզաբանել է, թե ում համար է այս ապրանքը կենսականորեն անհրաժեշտ, և ում է այն հակացուցված։ Առաջին հերթին, ձկան յուղը հայտնի է որպես վիտամին D-ի աղբյուր և ռախիտի կանխարգելման միջոց, խորհրդային երեխաներն այն […]

̰
Էջմիածին քաղաքում ավտոմեքենան բախվել է մայթեզրին և շրջվել

08:09 26.05.2023

Մայիսի 26-ին, ժամը 06։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 8 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է մայթեզրին և կողաշրջվել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Ռոբերտ Դե Նիրոն և նրա սիրելին դստեր ծնունդից հետո մասնակցել են Լազուրե ափին կազմակերպված երեկույթին

21:00 25.05.2023

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն և նրա սիրելին՝ մարտարվեստի հրահանգիչ Թիֆանի Չենը, հայտնվել են Կաննի 76-րդ կինոփառատոնի երեկույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անցյալ երեքշաբթի՝ մայիսի 23-ին, Ռոբերտ Դե Նիրոյին և Թիֆանի Չենին նկատել են ֆրանսիական Անտիբ քաղաքում կազմակերպված սոցիալական միջոցառման ժամանակ: 79-ամյա դերասանը և նրա 45-ամյա սիրելին ձեռք ձեռքի տված մտել են Լազուր […]

̰
Խորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

20:52 25.05.2023

2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում եղան լուրջ վայրիվերումներ: Ամբողջ աշխարհում պարենի եւ հումքի գները, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ռիսկայնության մակարդակը էապես աճեց: 2022 թվականի գնաճը ՀՀ-ում սկսեց աճել, եւ ԿԲ-ն ստիպված եղավ դիմել տոկոսադրույքների աճի քաղաքականությանը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, հայտնում […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

20:46 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները: Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը: Նեղ կազմով նիստում իր […]

̰
ԱԺ-ն քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը

20:34 25.05.2023

Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Սերգեյ Աղինյանը ծնվել է 1977 թվականին` Երեւանում: 1994-1998 թվականներին ուսանել է […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:13 25.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ Գյուրջյան փ. 60, 62 շենքեր, թիվ 163 դպրոց հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալիխանյան փ. 4-12, Իսահակյան փ. 42, Բաղրամյան պող. 5-17, Կիևյան փ. 1Բ, 2 , Կոմիտաս պող. […]

̰
Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին

20:07 25.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ նշելով. «Իմ արձագանքը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահի «միջանցքային» խոսույթին»:

̰
BACK_TO_TOP