Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան

11:44 26.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։

Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ պարզվում է, որ պահեստազորում ընդգրկված անձինք, ստանալով համապատասխան հրավեր, ներկայանում են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ՝ իրենց կցագրման տարածքային ստորաբաժանումներ, որտեղ պատշաճ կերպով ծանուցվում են հայտարարված վարժական հավաքներում ընդգրկված լինելու մասին, սակայն հրաժարվում են ստանալ դրանց մասնակցելու և վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագրերը, ինչի մասին կազմվում են արձանագրություններ:

Որոշ դեպքերում անձինք ստանում են ծանուցագրերը, սակայն սահմանված օրը և ժամին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու հիմքերի բացակայության պայմաններում, չեն ներկայանում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ՝ այդ կերպ խուսափելով վարժական հավաքներից։

Բացի այդ, շրջանառվում է նաև վարժական հավաքներից խուսափելու առերևույթ հանցանքի կատարման նոր եղանակ, համաձայն որի՝ վարժական հավաքների ներգրավման ենթակա քաղաքացիները ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ են ձևակերպվում այնպիսի ընկերություններում կամ հիմնարկ ձեռնարկություններում, որոնց աշխատակիցներն օրենքի ուժով ունեն ամրագրում, այսինքն՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ ենթակա չեն վարժական հավաքների ներգրավման:

Ուսումնասիրության համաձայն՝ վարժական հավաքների անցկացման սկզբից ի վեր՝ 2022-2023 թվականների ընթացքում, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացվել է վարժական հավաքներից խուսափելու առերևույթ դեպքերի առթիվ ընդհանուր 160 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նշված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ։ 24 անձի վերաբերյալ քրեական վարույթներ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։ Նշված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությունները հաստատվել են, և գործերն ուղարկվել դատարան:

Քրեական վարույթների մի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն հատկապես պահեստազորում հաշվառված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում վարժական հավաքներից խուսափելը հանցագործություն է, որը պատժվում է ընդհուպ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հարկ է ընդգծել, որ վարժական հավաքների ենթակա անձանց վերոնշյալ բնույթի ընկերություններում կամ հիմնարկներում ձևականորեն որպես վարձու աշխատակիցներ ձևակերպելու պարագայում քրեաիրավական հետևանքներ են առաջանում ոչ միայն այդ կերպ վարժական հավաքից եղանակով խուսափողների, այլ նաև՝ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարի համար՝ որպես արարքին օժանդակողի:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, պետության անվտանգության համար վարժական հավաքների և դրանց բնականոն կազմակերպման և իրականացման բացառիկ կարևոր նշանակությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու վարժական հավաքներից դիտավորությամբ խուսափելու յուարքանչյուր դեպքի համաչափ իրավական գնահատական տալու, իր պարտականությունների կատարումից հանցավոր կերպով հրաժարվող, ինչպես նաև՝ ցանկացած եղանակով այդ արատավոր երևույթն օժանդակող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

14:36 18.06.2025

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

Հունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

14:16 18.06.2025

Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

14:08 18.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

14:00 18.06.2025

Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

13:53 18.06.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքը

Իրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ​​ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...

BACK_TO_TOP