11:56 25.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասԱ» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս հաղորդակից դարձնել բարձրարժեք երաժշտարվեստին, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թ․ փետրվարից ծրագրի դասընթացները հաջողությամբ անցկացվել են Երևանի և մարզերի շուրջ երկու տասնյակ դպրոցներում` ապահովելով շուրջ 7000 սովորողների ակտիվ […]
11:51 25.05.2023
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 24-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով սառը զենք և հրազեն կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 30-ամյա երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «ՊՄՌ» գրառմամբ 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ և կռփազենք: […]
11:43 25.05.2023
նը «Այբ» դպրոցի աշակերտներ են, որոնք փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում: Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ Ներկայացվել են կենսապոլիմերի […]
11:34 25.05.2023
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում. Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 6 օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում […]
11:27 25.05.2023
Երեկ՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 50-ամյա Միքայել Ս․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի թիվ 46 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ին։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ […]
11:23 25.05.2023
Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, Լրացուցիչ […]
11:14 25.05.2023
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վարեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման կարգը։ Սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ ԽԿ բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։ Կամավորներն ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու […]
11:06 25.05.2023
Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և ԿԽՄԿ կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես […]
11:04 25.05.2023
Երեկ՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Ե․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Տերյան – Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին […]
11:00 25.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին և վարչապետ, պաշտպանության նախարար Բիշեր Ալ-Խասաունեին՝ Անկախության տոնի առթիվ: Հորդանանի թագավորին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ արքայական մեծություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Հայաստանը բարձր է […]
10:53 25.05.2023
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես արդեն հայտարարվել է, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով: Նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ, որի մանրամասները կներկայացնենք առաջիկա օրերին:
10:46 25.05.2023
Նոր մասնագիտություն ու աշխատանքի հեռանկար՝ կանանց համար․ «Պլատֆորմ #5» կանանց տնտեսական հզորացման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի հետ գործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:34 25.05.2023
Չինաստանը կաջակցի Ուկրաինայի հարցում Եվրոպայի նախաձեռնություններին, որոնք բխում են ճգնաժամի բուն պատճառներից։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան Լի Հուին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարության պետքարտուղար Անդրեաս Միքայելիսի հետ հանդիպմանը։ «Չինաստանն աջակցում է եվրոպական երկրներին՝ սկսելու ճգնաժամի ակունքներից, գտնելու ճանապարհ, որը կարգի կբերի առաջինն ու […]
10:22 25.05.2023
«Հարավային Ուրալ» երկաթուղու Չելյաբինսկ-Գլավնի կայարանում մայիսի 25-ի գիշերը բեռնատար գնացքի երեք վագոններ դուրս են եկել ռելսերից, հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։ «Հարավային Ուրալյան երկաթուղու Չելյաբինսկ-Գլավնի կայարանի Դ պարկի 53-րդ ուղու վրա բեռնատար գնացքի երեք վագոն՝ բեռնված մանրացված քարով, դուրս է եկել ռելսերից, որոնցից երկուսը շրջվել է», – ասվում է գերատեսչության Telegram-ի հաղորդագրության մեջ: Միջադեպի հետեւանքով […]
10:13 25.05.2023
Պարեկային ծառայությունում կանանց ընդունելության համար նախագրանցված դիմորդների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացնում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության շտաբի ներկայացուցիչները։ ՆԳ նախարարությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավումը խթանելու նպատակով իրականացրել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, որի արդյունքում ստացվել էր 532 հայտ։ Խոսելով այս ձևաչափով իրականացվող թիրախային քննարկումների մասին, Արփինե Սարգսյանը կարևորեց հանդիպումները, […]
09:48 25.05.2023
Չորեքշաբթի օրը Կոլումբիայի ափերի մոտ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Մոնտերիայից 134 կմ դեպի արեւմուտք՝ մոտ 272 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
09:33 25.05.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անդրադարձ է կատարել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց […]
09:21 25.05.2023
Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով. այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային […]
09:10 25.05.2023
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած […]
08:35 25.05.2023
Կոլումբիայի Հյուսիսային Սանտանդեր դեպարտամենտի Տիբու մունիցիպալիտետում անհայտ անձինք պայթուցիկ սարքով հարձակվել են ոստիկանական պարեկի վրա, ինչի հետևանքով սպանվել են երկու ոստիկան և տեղացի մի կին, ևս ութ մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Caracol ռադիոկայանը։ «Իշխանությունները հայտնում են, որ սպանվել է երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վիրավորվել է չորս սպա. պայթուցիկ սարքը գործարկվել […]
08:24 25.05.2023
Shantnews-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած արտարժույթի փոխարժեքները մայիսի 25-ի դրությամբ: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 420 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.80 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.85 դրամը:
08:07 25.05.2023
Մայիսի 25-ին, ժամը 02։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի խաչմերուկից մաքսատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]
21:57 24.05.2023
Լիբանանի իշխանությունները Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ) չեն արտահանձնի Կենտրոնական բանկի կառավարիչ Ռիադ Սալամեին, ով Փարիզի և Մյունխենի դատարանների կողմից մեղադրում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Չորեքշաբթի օրը «Asharq Al-Awsat» թերթին ասել է հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հենրի Խուրին՝ մեկնաբանելով Ինտերպոլի կողմից Բեյրութի ստացած «կարմիր նշանը», որը ենթադրում է մեղադրյալի ձերբակալման և արտահանձնման հնարավորություն։ «Լիբանանյան օրենսդրության […]
21:48 24.05.2023
«Առողջապահության ոլորտում որևէ ծրագիր, որևէ բարեփոխում առանց բուժքույրերի ներգրավվածության հնարավոր չէ իրականացնել»,- վերարժևորելով բուժքույրերի դերն ու կատարած աշխատանքը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շուրջ 150 բուժքույրերի հանձնել է պատվոգրեր։ Առողջապահության նախարարի հրամանով են Հայաստանի բոլոր մարզերի ու Երևանի բժշկական հաստատությունների բուժքույրերն իրենց մասնագիտական միջազգային օրվա առթիվ արժանացել պատվոգրերի։ «Ամենօրյա հոգատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար […]
21:34 24.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի պետություն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Կատարի Պետության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ բին Ալի Ալ Մաննաիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունների և հեռանկարների շուրջ հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում անդրադարձ […]
21:18 24.05.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հալաբյան փ. 13, 15, 17, 21, Էստոնական փ. 3, 5, 9, Արզումանյան փ. 4, 6 շենքեր, Օտյան փ. բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովուն 30 փ., Դավթաշեն 4-րդ թաղ․ բնակիչ-բաժանորդներ և ոչ […]