Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ

12:03 05.05.2023

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել սահմանափակ կարողություններով անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն կընձեռի մշակելու և կազմակերպելու մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, ինչպես նաև իրականացնելու Բարձրագույն վարպետության մարզադպրոց և Ադապտիվ սպորտի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։

«Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճով, վարչական մասով) կօգտագործվի սպորտի խթանմանն ու զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես՝ կկազմակերպվեն վերոնշյալ թիրախային խմբերի մարզումները, կիրականացվեն տարբեր մարզական միջոցառումներ ու հավաքներ, ինչը կնպաստի ինչպես գոյություն ունեցող գույքի պահպանմանը, այնպես էլ հետագայում նոր ներդրումներ կատարելուն և հնարավոր բարերարներ ներգրավելուն։

Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն, իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և սահմանափակ կարողություններով անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։

Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ստանձնելով ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը, սակայն մինչև հիմա հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում ադապտիվ սպորտի պետական կառույց չի գործում։

Հաշվի առնելով նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի ավելացումը՝ խիստ հրատապ և կարևոր է ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը: Ակնկալվում է, որ որ կենտրոնը կնպաստի սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնողական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ադապտիվ սպորտում ընդգրկմանը:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 12-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

16:32 20.06.2025

Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Թաիրովի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 41-ամյա մի օտարերկրացի, որը 2023 թվականի հունվարի 13-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ...

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

16:25 20.06.2025

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել […] ...

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

16:18 20.06.2025

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

16:04 20.06.2025

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

BACK_TO_TOP