Անցյալում իրագործված հանցագործությունների անպատժելիությունը ծնում է նոր բռնություններ այսօր. Զորյան ինստիտուտը ոգեկոչել է ցեղասպանությունների զոհերի հիշատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Անցյալում իրագործված հանցագործությունների անպատժելիությունը ծնում է նոր բռնություններ այսօր. Զորյան ինստիտուտը ոգեկոչել է ցեղասպանությունների զոհերի հիշատակը

09:28 26.04.2023

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 25 ապրիլի, 2023 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Զորյան ինստիտուտը ոգեկոչում է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը եւ հիշեցնում, որ անցյալի ողբերգությունների հանդեպ անտարբերությունն ու անպատժելիությունը խրախուսում են ազգերին իրագործել նոր բռնություններ, էթնիկ զտումներ եւ նույնիսկ ցեղասպանություններ ապագայում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի եւ Հայաստանի միջեւ կյանքի ճանապարհ հանդիսացող Բերձորի միջանցքը։ Այս շրջափակումը հանգեցրել է մարդասիրական լուրջ խնդիրների՝ սկսած գազի պաշարից մինչեւ բժշկական սարքավորումների բացակայություն։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 23-ին կայացրած որոշման՝ համաձայն որի Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցներ Բերձորի միջանցքի շրջափակումը, միջանցքը դեռ մնում է փակ, իսկ Ադրբեջանը դեռեւս պետք է առերեսվի ինչ-որ հետեւանքների իր այս գործողությունների համար։ Ավելին, միջազգային հանրության ճնշող լռությունը միայն քաջալերեց Ադրբեջանին երկարաձգելու շրջափակումը ավելի քան չորս ամսով, ինչը խորը մտահոգություն է առաջացնում։

Բռնությունների նկատմամբ աչք փակելը ճանապարհ է հարթում ապագա ցեղասպանությունների եւ զանգվածային ոճրագործությունների համար, քանզի անպատժելիությունը անպատժելիություն ծնում է: Պատմության ողջ ընթացքում բազում օրինակներ են եղել առ այն, թե ինչպես է Թուրքիան օգտվել անպատժելիությունից: Սա ակնհայտ դարձավ արդեն իսկ 1890-ականներին Համիդյան կոտորածի ժամանակ, որին հաջորդեցին Ադանայի կոտորածները 1909 թ.։ Այդ կոտորածներն այնուհետ ճանապարհ հարթեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Օսմանյան Թուրքիայի մոտ 1,5 միլիոն հայ քաղաքացիներ սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ մնացածները տեղահանվեցին իրենց նախնիների հայրենիքից 1915-1923 թվականներին:

Ցեղասպանական հանցագործությունների դեպքում անպատժելիորեն գործելու Թուրքիայի օրինակը թերեւս ուգեշնչել նաեւ ոգեշնչել նացիստ պաշտոնյաներին, ովքեր հավանաբար ենթադրել են, որ անպատժելիությունը կտարածվի նաեւ երկրի սահմաններից դուրս: Ահավասիկ, 1939 թվականին Օբերսալցբերգում իր հայտնի ելույթի վերջում Հիտլերը հայտարարեց. «Ո՞վ, ի վերջո, այսօր խոսում է հայերի ոչնչացման մասին»:

Ավելի քան հարյուր տարի անց թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս հանցագործությունների անպատժելիությամբ ոգեւորված՝ Թուրքիան շարունակում է ճնշել իր ազգային փոքրամասնություններին, ավելին՝ անարգել ընդլայնում այդ ճնշումը հարեւան ազգային պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Թուրքիայի անպատժելիությունն անցյալում գործած իր հանցագործությունների եւ շարունակական բռնությունների համար օրինակ է դառնում տարածաշրջանի այլ ազգային պետությունների համար, որ միջազգային հանրությունը իրենց եւս չի դատապարտի գործած հանցանքների համար։

Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մենք պետք է դասեր քաղենք անցյալից եւ գիտակցենք անտարբերության եւ անգործության վտանգը։ Արցախի հանրապետությունում արդեն իսկ զեկույցներով արձանագրված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները փաստում են, որ ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ կարող են արագ դրսեւորվել, եթե համաշխարհային հանրությունը շարունակի աչք փակել այս լուրջ խնդրի վրա։ Բերձորի միջանցքի շարունակվող շրջափակումը վառ հիշեցում է այն վայրագությունների մասին, որոնք հանգեցրին Հայոց ցեղասպանությանը, եւ նախազգուշացում, որ պատմությունը կարող է կրկնվել:

Զորյան ինստիտուտը հաստատակամ է այս կարեւոր խնդրի վերաբերյալ գիտության եւ կրթության միջոցով իրազեկվածության բարձրացման իր հանձնառության մեջ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հորդորում ենք մեր ընթերողներին գնել Զորյան ինստիտուտի հրատարակած «Հավաքական եւ պետական բռնությունները Թուրքիայում. ազգային ինքնության կերտումը կայսրությունից մինչեւ ազգային պետություն» (Collective and State Violence in Turkey: The Construction of a National Identity from Empire to Nation-State) գրքի օրինակը եւ լսել ինստիտուտի վեբինարը՝ How Impunity for Past Crimes of Genocide Magnifies Violence Internationally: A Case Study of Turkey. (Ինչպես է անցյալում իրագործված ցեղասպանության անպատժելիությունը մեծացնում բռնության վտանգը ողջ աշխարհում․ Թուրքիայի օրինակը)։ Զորյան ինստիտուտին 25 դոլարի (donation of $25) նվիրատվությունը կօգնի նաեւ ֆինանսավորել ինստիտուտում իրականացվող հետազոտությունները եւ ինստիտուտի գիտական ամսագրի՝ Genocide Studies International-ի առաջիկա հատուկ համարի հրատարակությանը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու Բերձորի միջանցքի շրջափակմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը

17:55 12.06.2025

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը

Հունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձ

17:43 12.06.2025

Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձ

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին. Նիկոլ Փաշինյան

17:37 12.06.2025

Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը: Deeply saddened […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

17:33 12.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ […] ...

BACK_TO_TOP