10:24 08.04.2023
Ղրիմի վերադարձն Ուկրաինային ոչ այլընտրանքային տարբերակ է ինչպես Կիևի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Այս մասին ապրիլի 7-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Դա անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոնի համար՝ հիմնված կոնվենցիաների և ՄԱԿ-ի կանոնադրության վրա», – Զելենսկիի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։ Նա վստահություն է հայտնել, որ թերակղզին դեռ կվերադառնա Կիևի վերահսկողության տակ։
10:10 08.04.2023
Իտալիայի հյուսիսում գտնվող Տրենտինո քաղաքում տղամարդը մահացել է արջի հարձակման հետևանքով։ Ինչպես հինգշաբթի՝ ապրիլի 6-ին, հայտնել է իտալական Corriere della Sera թերթը, սա 150 տարվա ընթացքում այս պատճառով առաջին մահվան դեպքն է։ Արջը վազքի ժամանակ հարձակվել է իտալացի Անդրեա Պապիի վրա։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։ Նշվում է, որ Ալպերի և Ապենինների միջև 150 […]
09:46 08.04.2023
Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել ամերիկյան կողմի հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու եւ հետագա էսկալացիա կանխելու նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը։ «Մենք կապ հաստատեցինք պաղեստինյան խմբավորումների հետ, խոսեցինք նաև ամերիկացիների հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և էսկալացիա կանխելու համար»,- ասել է նախարարը։ […]
09:30 08.04.2023
Ապրիլի 7-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Opel […]
09:15 08.04.2023
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնալիք՝ Կոնգրեսի կողմից Կոնգրեսի օրենսդրական ղեկավարության միջոցով պահանջվող հետախուզական զեկույցում: Ադամ Շիֆը (D-CA) և քաղաքացիական հասարակությունը աջակցում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA): «Մեր ամերիկյան հետախուզական համայնքը հաստատում է այն, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է, որ Ադրբեջանը ագրեսորն է», – հայտարարել է […]
09:02 08.04.2023
Ապրիլի 8-ին, ժամը 00։27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան […]
08:50 08.04.2023
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ «Թել Ավիվի Չարլզ Քլոր լողափի մոտ մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի մարդու և շրջվել»,- ասվում է գործակալության թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է, որ վարորդին հաջողվել է վնասազերծել։ Իսրայելի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։ Պաշտոնյաները հայտնել են, որ մեկ մարդ մահացել […]
08:38 08.04.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Նա իր տեսակետը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է շաբաթ օրը։ «Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել», – ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ […]
08:27 08.04.2023
Հեռավոր Արևելքի հազվագյուտ ընձառյուծների ամենատխուր «ժամադրությունը» հայտնվել է Պրիմորիեի «Ընձառյուծի երկիր» ազգային պարկի տեսախցիկի կադրերում, որոնցում երևում է, թե ինչպես են արուն և էգը թափառում իրար հետևից «տխուր» մռութներով: «Ընձառյուծի երկրի» տելեգրամյան ալիքում գիտնականները հրապարակել են Հեռավորարևելյան ընձառյուծների ամենատխուր «ժամադրության» լուսանկարները։ «Կադրերում ամենահազվագյուտ մեծ կատվազգիների՝ Leo 267F և Leo 169M գունագեղ ներկայացուցիչները չեն քայլում, այլ […]
08:18 08.04.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ամասիայի տարածաշրջանում, Արագած գյուղում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]
08:12 08.04.2023
Սննդաբան Մեշչերյակովան անպիտան սննդի հանդեպ փափագը բացատրել է որպես համակարգված սթրես: Անպիտան սննդի հանդեպ փափագը Moslent-ին տված հարցազրույցում բացատրել է Level Kitchen-ի սննդաբան, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական պատճառներով։ հոգեբանական պատճառ. Մարդիկ հաճախ «ուտում են» վատ տրամադրությունը կամ նույնիսկ սիստեմատիկ սթրեսը «քաղցրավենիքով»: Եվ պարտադիր չէ, […]
12:59 07.04.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ, որում ասվում է. «Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։ Աստվածայինի եւ մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո եւ հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է […]
12:50 07.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարույունը: 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
12:49 07.04.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը, փոխանցում է Ալիք մեդիան: Նշվում է, որ այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։ «Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան […]
12:41 07.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Անկարայի նախագահական նստավայրում բանակցություններ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման և Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության խնդիրները։ […]
12:35 07.04.2023
Ապրիլի 4-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները Տավուշ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված ու 11 փաթեթ կանեփի սերմեր կային։ Տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
12:26 07.04.2023
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է։ Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունըմ Այս տարվա կարգախոսն է` «Առողջություն բոլորի համար», ինչն առաջ է մղում որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության հարցը` բոլոր տարածաշրջաններում։ Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Իրավունք, որի լիարժեք իրացման դեպքում` յուրաքանչյուր անձի պետք է հասանելի […]
12:22 07.04.2023
ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում […]
12:13 07.04.2023
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ: Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իրավիճակը ներկայացրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող: Վերջին […]
12:12 07.04.2023
Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ: Այս մասին հայտնում է Կադաստրի կոմիտեն: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ ընտրվելը նշանակալի իրադարձություն […]
12:03 07.04.2023
Ապրիլի 7-ին, ժամը 09։00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները շենքի տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը:
11:56 07.04.2023
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ […]
11:51 07.04.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական […]
11:41 07.04.2023
Ապրիլի 7-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն, Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:
11:39 07.04.2023
Շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը և դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից։ Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն […]
11:33 07.04.2023
«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա […]
11:25 07.04.2023
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ռուբինյանց 28 հասցեի դիմաց բախվել են BMW X6 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […]
11:18 07.04.2023
Եգիպտոսը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, որը ծագել էր ուրբաթ գիշեր Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, ԱՄՆ-ի և պաղեստինյան որոշ խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ հանգստությունը վերականգնելու համար»։ Մինչ այս Կահիրեն Իսրայելից պահանջել […]
11:11 07.04.2023
Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա […]