11:54 13.03.2023
Իրականացվում է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս- /Մ-2/ ավտոճանապարհի կմ10+300-կմ15+300 հատվածի հիմնանորոգումը։ 5կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, առկա էին նստվածքային տեղամասեր։ Շինարարն այս պահին հեռացնում է քայքայված ճանապարհային պատվածքը, բնակավայրերում կառուցվում են մայթեր, տեղադրվում […]
11:47 13.03.2023
Մարտի 13-ին, ժամը 09։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաբակ գյուղի դպրոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ Հրդեհը […]
11:40 13.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները: Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝ 1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում. 2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում. 3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում. 4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ […]
11:29 13.03.2023
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
11:26 13.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների բացահայտմանը և լուծումներ գտնելուն։ Արաքսիա Սվաջյանը, հանդես գալով որպես քննարկման բանախոս, նախ անդրադարձել է Հայաստանում […]
11:18 13.03.2023
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ: 5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության […]
11:09 13.03.2023
Հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի վրա չորս հրթիռ է խոցել, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի շրջանի վրա։ Խոցվել է 4 հրթիռ։ Հետևանքները ճշտվում են։ Մեկ զոհի մասին արդեն հայտնի է»,- գրել է նա։ Բացի դրանից, ըստ մարզպետի, հրթիռի բեկորները վնասել են […]
10:58 13.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։ Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։ Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների […]
10:43 13.03.2023
Իրանի Թավրիզ քաղաքում կիրակի օրը՝ մարտի 12-ին, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Ըստ CGTN-ի, երեք շենք է փլուզվել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ պայթյունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին երկհարկանի շենքում, ամբողջությամբ հողին է հավասարեցրել շենքը և հարակից երկու տները։ Նշվում է, […]
10:32 13.03.2023
«Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչվել է «Օսկար 2023»-ի լավագույն ֆիլմ։ Այն հեռարձակվում է ABC հեռուստաալիքով։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են տասը ֆիլմեր՝ Էդվարդ Բերգերի «Բոլորը հանգիստ արևմտյան ճակատում», «Ավատար. Ջրի ճանապարհը»՝ Ջեյմս Քեմերոնի, «Բանշի Ինիշերին»՝ Մարտին Մակդոնահի, «Էլվիս»՝ Բազ Լուրման, «Ֆաբելմաններ»՝ Սթիվեն Սփիլբերգ, «Թար Թոդ Ֆիլդ», «Թոփ Գան», «Մավերիք»՝ Ջոզեֆ Կոսինսկի, «Վշտի եռանկյուն»՝ […]
10:15 13.03.2023
Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված […]
10:05 13.03.2023
Համաշխարհային պատերազմի վտանգը գնահատելու համար պարզապես նայեք ԱՄՆ պաշտպանության ծախսերին, գրում է Global Times-ը։ «Որքա՞ն մեծ է պատերազմի վտանգը աշխարհում: Պատասխանը շատ պարզ է: Դուք գործնականում ճշգրիտ եզրակացություն անելու համար պարզապես պետք է նայեք այն գումարին, որն ԱՄՆ-ը ներկայումս ծախսում է զենքի վրա: <…> ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի բարձր ծախսերը խոսում են գլոբալ պատերազմի բարձր ռիսկի մասին»,- […]
09:52 13.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին հետևյալ ջրանջատումների մասին. Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա թաղամասի, Իսակովի պող. 2-6 շենքերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 14-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 15-ը […]
09:37 13.03.2023
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն երկուշաբթի օրը սկսել են Freedom Shield համատեղ հրամանատարավերահսկիչ զորավարժությունները, որոնք կուղեկցվեն լայնածավալ «Warrior Shield» դաշտային զորավարժություններով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Freedom Shield հրամանատարաշտաբային զորավարժությունները հիմնված են համակարգչային սիմուլյացիաների վրա, դրանք մշակում են ԿԺԴՀ-ի հարձակումը հետ մղելու սցենարներ՝ հաշվի առնելով նրա միջուկային հրթիռային սպառնալիքը, հակահարձակումը Ժողովրդական Հանրապետության վրա և անցկացնում […]
09:26 13.03.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ իշխանություններն ամեն ինչ անում են Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, և արժանի են դրան։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Գագաթնաժողովը հայտարարել է նաև Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին՝ […]
09:15 13.03.2023
Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:08 13.03.2023
Ավարտվել է «Ապագա Հայկականը» առաջին համաժողովը: Երեք օր շարունակ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրված մասնակիցները քննարկել են Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացման ռազմավարական նպատակների իրագործման հնարավոր սցենարները և ծրագրերը: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով որոշ մասնակիցներ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Համաժողովին առկա ձևաչափով: Համաժողովի վերջին օրվա քննարկումները մեկնարկել […]
08:56 13.03.2023
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում երկու նավակի շրջվելու հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը։ Տեղի փրկարարները հայտնել են, որ ձկնորսական նավակները շրջվել են, որոնցից մեկում եղել է ութ մարդ, մյուսում` 15: Իշխանությունները նրանց գտնելու համար օգտագործել են փրկվածներից մեկի հեռախոսի GPS տվյալները, ով հայտնել է միջադեպի մասին: Մահացածների ազգությունը դեռ պարզված […]
08:48 13.03.2023
Վոլոնգոնգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչն է ազդում տարեցների կողմից անտոցիանով հարուստ մթերքների օգտագործման վրա։ Հետազոտությունը հրապարակված է Nutrients ամսագրում: Անտոցիանինով հարուստ մթերքների ընդգրկումը սննդակարգում կապված է եղել հիշողության և անոթների բարելավման հետ: Անտոցիանինով հարուստ մրգերն ու բանջարեղենը, ինչպիսիք են կեռասը, սալորը և հապալասը, հաճախ մանուշակագույն են: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են խոչընդոտներ, […]
08:36 13.03.2023
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայանացած «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ Միշել Յեոն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Այս անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև Քեյթ Բլանշեթը (Թար), Միշել Ուիլյամսը (Ֆաբելմանս), Անդրեա Ռայզբորոն (Լեսլի) և Անա դե Արմասը, ով մարմնավորել է Մերիլին Մոնրոյին «Շիկահերը» ֆիլմում։ Ջեյմի Լի Քերթիսը կինոակադեմիայի […]
08:23 13.03.2023
Մարտի 12-ին, ժամը 23։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
08:18 13.03.2023
Ռուրի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կենդանիների մոտ ինքնագիտակցության գոյության հիմնական չափանիշները, որոնց համաձայն որոշ թութակներ, առնետներ և այլ կենդանիներ ունեն այն: Հետազոտությունը հրապարակվել է Cognition ամսագրում: Ինչպես նշում են աշխատության հեղինակները, ժամանակակից գիտությունը հաճախ գիտակցությունը դիտարկում է որպես երկու ծայրահեղ վիճակ՝ այն կամ կա, կամ չկա։ Մեկ այլ տեսակետ այն է, որ տարբեր տեսակներ ունեն […]
08:04 13.03.2023
Մերձմոսկովյան շրջանում բժիշկները հիվանդի ստամոքսից հեռացրել են 45 սանտիմետր երկարությամբ և մեկ կիլոգրամ քաշով մազի մի կույտ, հայտնում է մարզային առողջապահության նախարարությունը։ Հիվանդանոց է ընդունվել 22-ամյա մի կին՝ գանգատվելով որովայնի սուր ցավերից, մշտական սրտխառնոցից և փսխումից։ «Զննումների ժամանակ բժիշկները նրա ստամոքսում հսկայական մազածածկույթ են հայտնաբերել՝ տրիխոբեզոար։ Պարզվել է, որ աղջիկը երկար ժամանակ ուտում էր իր […]
00:00 13.03.2023
Մալայզիայում ամուսնական զույգը գրեթե դիակիզել է անծանոթի մարմինը՝ նրան շփոթելով իր հանգուցյալ որդու հետ: Այս մասին հայտնում է New Straits Times-ը։ 45-ամյա Չանտրենն ասել է, որ իր որդուն ձերբակալել են փետրվարի 28-ին և բանտում պահել: Մի քանի օր անց ընտանիքին հայտնել են, որ բանտարկյալը ուշաթափվել է և մահացել։ «Մարտի 3-ին գնացինք հիվանդանոց։ Բայց մեզ թույլ […]
23:50 12.03.2023
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 23-րդ տուրը եզրափակվել է «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղով: Կարմիր քարտերով երկու ֆուտբոլիստ է հեռացվել «Շիրակ»-ի և մեկը` «Արարատ-Արմենիա»-ի կազմերից: Երևանյան թիմը կարողացել է առավելության հասնել Գյումրին ներկայացնող ակումբի նկատմամբ միայն մեկ գնդակի շնորհիվ: 78-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ն առաջ է անցել հաշվի մեջ: «Շիրակ»-ից ինքնագոլի հեղինակ է դարձել Ալեքսա Վիդիչը: «Արարատ-Արմենիա»-«Շիրակ»` 1:0:
23:42 12.03.2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին ասել է, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, և եթե այն շարունակի նվազել, բժիշկները կանխատեսում են բազմաթիվ օրգանների անբավարարություն։ Հեռուստաալիքը նշում է, որ իրենց հիվանդանոցում մերժել են այցելել քաղաքական գործչին, սակայն հաջողվել է հարցեր ուղարկել ու պատասխաններ ստանալ փաստաբանի միջոցով։ «Սկզբում ես կշռում էի 120 […]
23:29 12.03.2023
Կիրակի օրը Ռումինիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնիբհաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Նեխոյու քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 11,3 հազար մարդ։ Աղբյուրը ընկել է 110 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
23:16 12.03.2023
Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու կործանիչ հրթիռային հարված է հասցրել Սիրիային, վնասել հետազոտական կենտրոնների շենքերը, զոհվել է երեք մարդ, ճեպազրույցում ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Գուրինովը։ «Մարտի 12-ին, ժամը 07.14-ից մինչև 07.23-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու մարտավարական F-16 կործանիչները Լիբանանի հյուսիսային հատվածից հրթիռային հարված են հասցրել, ինչի […]