11:26 13.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։
Պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների բացահայտմանը և լուծումներ գտնելուն։
Արաքսիա Սվաջյանը, հանդես գալով որպես քննարկման բանախոս, նախ անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջընթացին, ձեռքբերումներին և զարգացմանը, այնուհետև նշել է, որ կան նաև բազմաշերտ ու բազմամակարդակ խնդիրներ։
«Ինչպես այս, այնպես էլ նախորդ պանելային քննակումները փաստում են, որ մասնավոր հատվածը շատ ավելի ճկուն է, ավելի արագ է արձագանքում մարտահրավերներին, քան կրթական համակարգը, որը բնական է։ Այսօրվա քննարկումն ավելի շատ վերաբերում է կրթական մակարդակներին, մասնավորապես` մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության շարունակականությանն ու զարգացմանը։ Պետք է նշեմ, որ որակյալ ու մրցունակ կրթություն ունենալու համար պետք է սկսենք հանրակրթության ոլորտից։ Այսօր հանրակրթության ոլորտում մի շարք բարեփոխումներ են սկսվել, ներկայում ներդրման փուլում է Հանրակրթության պետական չափորոշիչը, որը Տավուշի մարզում արդեն երկու տարի փորձարկվում է։ Հանրակրթության պետական չափորոշչի գերակա ուղղություններից մեկը ԲՏՃՄ առարկաների ուժեղացումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալը շեշտել է նաև նախնական ու միջին մասնագիտական կրթության կարևորությունը՝ նշելով, որ տարիներ շարունակ աշակերտները դպրոցից միանգամից ընդունվել են բուհ, և նրանք հնարավորություն չեն ունեցել կողմնորոշվելու աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ընտրելու հարցում, իսկ այսօր փորձեր է արվում լրացնելու բացը։
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ոլորտի հիմնախնդիրները հնարավոր է լուծել կրթության բովանդակության և վերջնարդյունքների ապահովման մակարդակներում։ Նա նաև նշել է, որ արդեն ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», ինչպես նաև հաստատման փուլում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։
Քննարկման ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ծրագրի վերջնական նպատակին, խոսել է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորման տեսլականի մասին: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև ծրագրի ռազմավարական ուղղությունները, որոնք են՝ ստեղծել մասնակցային կրթական միջավայր, բարձրացնել կրթության արդյունավետությունը, միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները:
Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների վերաբերյալ պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «EPAM»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, «Quantori» ընկերության ծրագրերի գծով փոխտնօրեն Արտյոմ Խոզյաինովը, «Վոլո» ընկերության տնօրեն, համահիմնադիր Արմեն Քոչարյանը։ Քննարկումը վարել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Նշենք նաև, որ պանելային քննարկումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ներկաները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղելու բանախոսներին։
«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի շուրջ 120 ընկերությունների և ավելի քան 30 բանախոսների 9 երկրներից։
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...