10:52 24.02.2023
Օրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն […]
10:41 24.02.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ: Ֆրանսիական զարգացման գործակալության խորհրդական Վաչե Փափազյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է գործակալության կատարած աշխատանքները: Փափազյանը նշել է, որ ֆրանսիական կողմը ունի մեծ փորձառություն ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում և կարող է մեթոդական աջակցություն տրամադրել: Նախարարի տեղակալը ողջունել […]
10:30 24.02.2023
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր խոսքով և մեր գործով հասկացրել է, որ պատրաստ է և կարող է օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին ամեն կերպ առաջընթաց գրանցել ԼՂ հարցում: Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարի և նրա ֆրանսիացի գործընկերոջ հանդիպումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմանը վերջ տալուն ուղղված […]
10:13 24.02.2023
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ: Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ […]
10:10 24.02.2023
Փետրվարի 24-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1990 թ.) և «Honda Insight» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված […]
10:01 24.02.2023
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ […]
09:47 24.02.2023
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է տարածաշրջան նոր այցի մասին, որը նա սկսում է Երևանից: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Մասնավորապես գրել է. «Վերադարձ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների՝ Մյունխենում առաջնորդների հանդիպումների արդյունքներով՝ սկսած Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»։ Back in the region for a series of consultations to follow up […]
09:38 24.02.2023
Հինգշաբթի օրը զանգվածային հրդեհ է բռնկվել Մեքսիկայի արևելյան Վերակրուս նահանգում գտնվող Pemex պետական նավթագազային ընկերության Տուզանդեպետլի նավթի պահեստում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների վարչությունը Twitter-ի իր էջում։ «Pemex-ին պատկանող «Tuzandepetl» ձեռնարկության տարածքում խողովակաշար է բռնկվել,- ասվում է գրառման մեջ: «Հրդեհը շարունակվում է, ընկերության աշխատակիցներն ու քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները պայքարում են դրա […]
09:30 24.02.2023
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսներին ուղղված ոչ մի ուղերձ չի նախատեսվում, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Անցյալ տարի՝ փետրվարի 24-ին, պետության ղեկավարը դիմել էր ռուսներին եւ հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է պաշտպանել Դոնբասի բնակիչներին։ Հարցին, թե այս տարի նախատեսված է արդյոք նախագահական որեւէ ելույթ, […]
09:23 24.02.2023
Երկխոսությունն ու բանակցությունները միակ ելքն են ուկրաինական ճգնաժամից, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել և հարթակ ապահովել բանակցությունների վերսկսման համար, ասվում է ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթում՝ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշմամբ։ «Երկխոսությունն ու բանակցությունները միակ իրագործելի ելքն են ուկրաինական ճգնաժամից»,- ասվում է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ «անհրաժեշտ է խրախուսել եւ աջակցել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստող […]
09:16 24.02.2023
Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, CNN-ին ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այսօր Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային անվտանգության համար լրացուցիչ երկու միլիարդ դոլարի օգնության մասին»,- ասել է Սալիվանը։ Ավելի վաղ հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ օգնության նոր փաթեթը չի ներառում Պենտագոնի պահեստներից սարքավորումների հատկացում։ Ենթադրվում […]
09:10 24.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց […]
09:06 24.02.2023
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 183 կմ հյուսիս, որտեղ ապրում է 10 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 100 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
09:03 24.02.2023
Նոր Զելանդիայի ոստիկանությունը չի կարողացել գտնել 23 անհետ կորածներին ամպրոպի և ջրհեղեղի ժամանակ, որն առաջացել է արևադարձային «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է ոստիկանությունը։ «Ոստիկանության համար առաջնահերթություն է մնում 23 անհետ կորածների հետ կապի հաստատումը, և մենք աշխատում ենք հնարավորինս արագ՝ օգտագործելով մի շարք տարբեր մեթոդներ»,- ասված է հաղորդագրությունում։ «Անցած 1 օրվա ընթացքում […]
08:57 24.02.2023
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Հանրապետության բարձրադիր գոտիների ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Առկա է նաև մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Առանձին տեղամասերում կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 8-10 աստիճանով, իսկ 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երթևեկությունն անխոչնդոտ իրականացնելու և արտակարգ պատահարներից խուսափելու համար` ՆԳ նախարարությունը […]
08:53 24.02.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, կբանակցի երկրի ղեկավարության հետ և կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «2023 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ղազախստան։ Աստանայում գտնվելու ընթացքում պետքարտուղարին կընդունի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, կհանդիպի վարչապետի […]
08:44 24.02.2023
Փետրվարի 23-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Ամասիա գյուղում և Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:39 24.02.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհները (բուք է), Դիլիջանի և Սպիտակի ոլորանները՝ (բեռնատարների համար): Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» […]
08:10 24.02.2023
Փետրվարի 23-ին, ժամը 15:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի 1-ին և 2-րդ փողոցների տարբեր փակուղիներում այրվում են երկու անասնագոմ և բուսածածկույթ: […]
12:59 23.02.2023
Փետրվարի 22-ին ժամը 15:49-ին, ԱԻ պետական ծառայության «911» ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ 5 հասցեում հրդեհ է բռնկվել: Հրդեհը շիջելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Հրդեհի հետևանքով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող […]
12:55 23.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։ Դատախազի […]
12:47 23.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Սիրիա:
12:37 23.02.2023
Տաջիկստանում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո չորս բալից ավելի ուժգնությամբ հինգ հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնել են Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության, սեյսմիկ շինարարության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտից։ «Այսօր առավոտյան Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են 5 հետցնցումներ:<…> Հինգերորդը՝ 4,7 մագնիտուդով, տեղի է ունեցել ժամը 07:18-ին Մուրգաբ բնակավայրից (գտնվում է Գորնո-Բադախշանի ինքնավար […]
12:33 23.02.2023
ՀՀ կառավարության փետրվարի 23֊ի նիստում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է 2 մլրդ 387 մլն դրամ գումար 2021 և 2022 թվականներին հաստատված 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի համար։ Հարցը զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
12:26 23.02.2023
Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Իտալիայի պատվիրակությունն այցելել […]
12:22 23.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Ինչպես գիտեք, Ադրբեջանի […]
12:16 23.02.2023
Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել շարունակվող միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Բաքվի և Երևանի […]
12:11 23.02.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Այս մասին հայտնում են Կոմիտեից: Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ, Սասուն Խաչատրյանը համոզմունք […]
12:04 23.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը: Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության […]