






10:01 24.02.2023
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Մյուրեյը, Մուշամի Խանը և Ալբերտո Սերդանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի և ԱԶԲ-ի ու հիմնադրամի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3 (Թալին-Լանջիկ)՝ ծանոթանալու նախատեսված և արդեն կատարված ճանապարհաշինական աշխատանքներին։ Հյուսիս-հարավի նշված հատվածների վերակառուցումն իրականացվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Տրանշ-2-ում առաջին կանգառն Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում էր։ Նկատենք, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել էին հնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք պահպանելու նպատակով կատարվել էր ճանապարհի ծրագծի փոփոխություն, և այժմ կառուցվելու է 8կմ երկարությամբ նոր ճանապարհ։ Հնագիտական վայրը շրջանցող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքները, ճանապարհի ծրագիծը, տեխնիկական պարամետրերը։ Նա ընդգծեց, որ այժմ շինարարը նախապատրաստական աշխատանքներ է կատարում, մասնավորապես, կազմակերպում է շինարարական բազան, մոբիլիզացնում է շինտեխնիկան‚ աշխատողներին։ Գեորգիոս Պարասկևոպուլոսն ընդգծեց, որ պետք է կատարվեն բավականին մեծ ծավալի հողային աշխատանքներ, կառուցվեն արհեստական կառուցվածքներ, ստորգետնյա և վերգետնյա անցումներ, փոխհատումներ և այլն։
Հաջորդ կանգառը Տրանշ-2-ի 34կմ երկարությամբ անավարտ հատվածում էր։ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը նշեց, որ ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնելու համար հայտարարվել է շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ, որի գնահատման արդյունքներն այժմ ամփոփման փուլում են։
ԱԶԲ ներկայացուցիչները ծրագրի պատասխանատուների հետ քննարկեցին Տրանշ-2-ում հողերի օտարմանը, շինարարության ընթացքում բնապահպանական ազդեցությանն առնչվող հարցեր։
ԱԶԲ պատվիրակության անդամները եղան նաև Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) վերակառուցված ճանապարհահատվածում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին։
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...
19:46 26.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...