TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Երևանում հայտնաբերված Մեծ Բրիտանիայի քաղաքացին մեղադրվում է կազմակերպված իրավախախտ խմբին անդամակցելու մեջ

11:55 23.02.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության քաղաքացի Դանիել Կ.-ն: Նա 2017 թ. ապրիլի 18-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված իրավախախտ խմբի անդամակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]

̰
Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան

11:51 23.02.2023

ՀՀ Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը որոշ արձանագրումներ է արել Հաագայի դատարանի որոշումների մասին։ Մասնավորապես նշել է. «Դատարանը արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է, արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ […]

̰
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ Մարգահովիտում

11:44 23.02.2023

Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա

11:41 23.02.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ ԱԻՆ-ի […]

̰
Կառավարության նոր որոշմամբ պայմանավորված` կնվազեն սահմանային անցման կետերում առկա հերթերը

11:39 23.02.2023

Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունված որոշումներից մեկում: Դրա համաձայն՝ մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում հնարավոր կլինի նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները. նպատակն է ՀՀ սահմանային անցման կետերում առկա հերթերի նվազեցումը, ինչի նպատակով մշակվել և ներդրվել է համապատասխան տեխնիկական հնարավորությունը:

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին և վերահաստատել Հայաստան այցելելու հրավերը

11:31 23.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ […]

̰
Երևանից դեպի Նարեկ գյուղ մեկնող ավտոբուսը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի

11:24 23.02.2023

Երեկ՝ փետրվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, օպերատիվորեն ժամանած […]

̰
Փրայսը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթացի հույս է հայտնել

11:05 23.02.2023

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց կլինի: «Սա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմանի ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունքն է, այն աշխատանքի, որ ԵՄ-ն արել է […]

̰ ̰
Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը

10:50 23.02.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո […]

̰
Պաշտոնատար անձանց գործողությունները զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում. անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

10:48 23.02.2023

Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր՝ […]

̰
Վրաստանը պաշտպանել է Ուկրաինայի կողմից պատրաստված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը

10:34 23.02.2023

Վրաստանն աջակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձևի նախագծին, որը հիմնված է Ուկրաինայի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևի» վրա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի հարցով հատուկ նիստում։ «Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը՝ Վրաստանի զորեղ աջակցությունը հայտնելու մեզ ներկայացված բանաձևի նախագծին, որը ևս մեկ անգամ […]

̰
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն

10:22 23.02.2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։ Ուսման տևողությունը […]

̰

10:13 23.02.2023

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։ Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել են դատախազությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Մադաթովան, հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն (խմբ.` որի տարածքում էլ տեղակայված է «Սումրալուն») դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Սիրիա

10:08 23.02.2023

Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

̰
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է երկրաշարժերի հետևանքով ավերված կամ վնասված բնակարանների թիվը

09:54 23.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ավերվել, լրջորեն վնասվել և քանդման ենթակա է մոտ 600 հազար բնակարան։ Այս մասին չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ «Քահրամանմարաշի երկրաշարժերի հասցրած վնասների գնահատումը 75-80 տոկոսով ավարտված է, ստացված տվյալների համաձայն՝ 600 հազար անհատական ​​շինություններ ավերվել են, պետք է շտապ քանդվեն։ Եթե ​​այս ցուցանիշին գումարենք մանրածախ […]

̰
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ, այդ թվում՝ միջադեպը նկարահանող լրագրողը, կյանքից զրկվել են

09:41 23.02.2023

Առնվազն երեք մարդ է մահացել չորեքշաբթի օրը Կալիֆոռնիայի Օրենջ շրջանում: Այս մասին ասվում է Twitter-ում տեղի ոստիկանության բաժանմունքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ «19-ամյա Քիթ Մելվին Մոզեսը կասկածվում է այսօր կրակոցների շարք արձակելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 20-ն անց մի կին, ինը տարեկան աղջիկ և News 13-ի աշխատակցուհին»,- ասվում է տեքստում։ […]

̰
169 տրասպորտային միջոց չի կարողացել հաղթահարել ճանապարհների դժվարությունները

09:33 23.02.2023

Փետրվարի 22-23-ը Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից շրջայցերի, իրականացված հերթապահությունների և ստացված ահազանգերի արդյունքում ընդանուր առմամբ արգելափակումից դուրս է բերվել 169 տրասպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 422 քաղաքացու։ Մասնավորապես՝ Սևան, Հրազդան, Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հարթավան, Ջամշլու, Եղիպատրուշ գյուղերում, Վարդենյանց լեռնանցքում, Մեծ Մասրիկ-Սոթք, Գեղամասար-Ծովակ, Բուժական-Ապարան, Գետափ-Մարտունի, Սպիտակ-Ապարան ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում:

̰
Ֆիլիպիններում ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զրկվել կյանքից

09:25 23.02.2023

Ֆիլիպիններում գործող հրաբխի խառնարանի մոտ ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են Ավստրալիայի երկու քաղաքացիներ և տեղի երկու բնակիչներ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։ «Որոնողափրկարարական խմբերը հասել են Ֆիլիպինների կործանման վայր: Ցավոք, ողջ մնացածներ չկան»,- ասել է նա: Ըստ ԱԳՆ-ի՝ փետրվարի 18-ին Բիկոլ միջազգային օդանավակայանից Մանիլա մեկնած Cessna 340A ինքնաթիռի […]

̰
Ձնաբքի պատճառով Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին մոտ 500 ավտոմեքենա չի կարողացել առաջ շարժվել

09:21 23.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 19:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ձնաբքի պատճառով Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին կա կուտակված մոտ 500 ավտոմեքենա, որից 60-ին (այդ թվում 5 բեռնատար […]

̰
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է

09:15 23.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Նոյեմբերյանի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Չեխիայի նորանշանակ դեսպանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերիների վերադարձման հարցում

09:11 23.02.2023

Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով դեսպանին, մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ առաքելություն: Գոհունակությամբ փաստելով երկու երկրների բարեկամական սերտ […]

̰
Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը

09:00 23.02.2023

Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը, որի արդյունքում տեղադրվել է շուրջ 130 նոր աղբաման. ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման, արդիականացվում են կանգառասրահները. գործընթացը մեկնարկվել է Աջափնյակ վարչական շրջանից, հաջորդիվ կփոխարինվեն Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների կանգառասարհները: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի նոր լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում բոլոր լուսացույցներն […]

̰
Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է վեց հրթիռ

08:53 23.02.2023

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից վեց հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հինգը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, իսկ մեկն ընկել է բաց տարածքներում։ «Վեց հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից որսացել է հինգ հրթիռ, մեկ հրթիռ ընկել է բաց տարածքներում»,- հայտնում է բանակը Telegram-ի […]

̰
Իրկուտսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել

08:45 23.02.2023

Երկրաշարժը տեղի է ունեցել Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկի շրջանի Ալիգջեր գյուղի մոտ, հայտնում է շրջանի GUMCHS-ը։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։ «Իրկուտսկի մարզում ժամը 07.06-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Նիժնեուդինսկի շրջանում՝ Ալիգջերից 21 կմ հեռավորության վրա, էպիկենտրոնում 6,3 բալ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի ուժգնությունը Իրկուտսկի շրջանում՝ Կանսկից […]

̰
Չինաստանում 2400 տարվա վաղեմության զուգարան են գտել

08:42 23.02.2023

Չինաստանում` Յուեյանգ քաղաքային թաղամասում գտնվող պալատում, պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են 2400 տարվա վաղեմության ցողունային զուգարան, գրում է China Daily-ն։ Գիտնականները չեն գտել կառույցի վերին հատվածը, ուստի պարզ չէ, թե ինչպես է օգտագործվել զուգարանը՝ պառկա՞ծ, թե՞ նստատեղ է հատկացվել։ Զուգարանը ինքնին փակ էր, իսկ խողովակը տանում էր դեպի շենքից դուրս գտնվող փոսը։ Ամենայն հավանականությամբ, ծառաները […]

̰
Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:32 23.02.2023

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։ Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ […]

̰
Բքի պատճառով Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

08:25 23.02.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ և Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհները։ Ծիլքար-Լեռնապար և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
ԱՄՆ-ում արջը գողացել է թակարդի տեսախցիկն ու 400 սելֆի արել

08:19 23.02.2023

Կոլորադոյում (ԱՄՆ) անտառային արջը գողացել է թակարդի տեսախցիկն ու ավելի քան 400 սելֆի արել անտառում։ Այս մասին պատմել են Boulder Open Space and Mountain Parks կազմակերպության անդամները։ Ըստ UPI հրատարակության՝ փորձագետները տեղադրել են ինը տեսախցիկ՝ անտառի բնակիչների կյանքի մասին ավելին իմանալու համար։ Այս տեսախցիկներից մեկը գողացել է գորշ արջը։ Հաջորդ օրը կամավորներին հաջողվել է մուտք […]

̰
Գորիս քաղաքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ

08:14 23.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 15:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 8 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ փետրվարի 23-ին, ժամը 00։12-ին։ Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ։

̰
BACK_TO_TOP