TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Բժիշկը նշել է ամենատարածված «ծերունական» հիվանդություններից խուսափելու ուղիները

08:07 23.02.2023

Հոդերի հիվանդությունը տարեց մարդկանց ամենատարածված խնդիրն է: Այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել երիտասարդ տարիքում ամենատարածված «ծերունական» հիվանդությունների զարգացման ռիսկը,«Известия»-ին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի ռևմատոլոգ Նատալյա Ստեպանովան: Ինչպես նշել է մասնագետը, հոդերի հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր գործոններով, այդ թվում՝ գենետիկ նախատրամադրվածությամբ, բնածին հիվանդություններով, կոլագենի բնական արտադրության խանգարումներով, հոդերի ավելորդ սթրեսով, երիտասարդության շրջանում ստացված վնասվածքներով, […]

̰
Պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի տներից մեկն ու գողություն կատարել

13:02 22.02.2023

Փետրվարի 1-ին Շիրակի մարզում անհայտ անձը տան պատշգամբի չկողպված դռնից ապօրինի մուտք էր գործել Ջրափի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկն ու գողացել հեռուստացույց, բջջային հեռախոսներ, ժամացույց, 1 զույգ ոսկյա ականջօղ, 100 դոլար, 50 եվրո, 50 լարի և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 440 000 դրամի վնաս։ Դեպքի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում […]

̰
Տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը

12:56 22.02.2023

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

̰
Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը․ կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիր

12:49 22.02.2023

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել հայ ժողովրդին

12:43 22.02.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների՝ հայերի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը […]

̰
Վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա բնակիչը` կյանքից զրկելով 73-ամյա տղամարդուն

12:38 22.02.2023

Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթակել 73-ամյա մի տղամարդու։ Նա տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Քրեական ոստիկանության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ վրաերթը կատարել էր Կոտայքի մարզի 70-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Ռենո» մակնիշի […]

̰
«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

12:27 22.02.2023

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի […]

̰
Տոլորս գյուղում հանել էին տան դռան կողպեքի օղակը, մտել ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ. գողությունը բացահայտվել է

12:14 22.02.2023

Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, կատարել անհրաժեշտ գործողություններ: Սիսիանի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ գողությունն արել […]

̰
Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր

12:08 22.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 10։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ պահեստավորած անասնակեր, հարևանությամբ գտնվում է բնակելի տուն և անասնագոմ։

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

12:01 22.02.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
SHANTNEWS

11:59 22.02.2023

̰
Ճապոնիան, ԱՄՆ-ը և Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման պատճառով

11:55 22.02.2023

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության զինվորականները չորեքշաբթի համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում ռազմանավերի մասնակցությամբ՝ փետրվարի 18-ին ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) արձակման պատճառով: Համապատասխան զեկույցը հրապարակել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբի պետերը։ Նշվում է, որ Ճապոնիայից միջոցառմանը մասնակցել է կործանիչ «Ատագոն», ԱՄՆ-ից՝ «Բարին», Կորեայի Հանրապետությունից՝ «Քինգ Սեջոնգ Մեծը» կործանիչը։ Զորավարժությունների նպատակը բալիստիկ […]

̰
Ուժեղ բքի պատճառով ծննդկանին դժվարացել են հասցնել հիվանդանոց

11:42 22.02.2023

Փետրվարի 22-ին, ժամը 09:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքառատ գյուղում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենայում ծննդկան կա, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված […]

̰
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Բայազետի բարբառի բառարան»-ը

11:35 22.02.2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում […]

̰
Ապրիլի 1-ից անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար կպահանջվի պահման թույլտվություն

11:27 22.02.2023

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ վայրի կենդանիներ անազատ կամ կիսազատ պայմաններում պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն […]

̰
Կեղծ թղթադրամով բենզին էր լիցքավորել

11:22 22.02.2023

Փետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը […]

̰
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

11:16 22.02.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Պատճառված անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Սեյսմոլոգը բացատրել է երկրաշարժի գոտում անոմալ երկարատև ստորգետնյա ակտիվությունը

11:10 22.02.2023

Փետրվարի 20-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը եղել են անոմալ ուժեղ և «տհաճ ախտանիշ», որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը կձգձգվի, «Իզվեստիային» ասել են գիտնականները: Սեյսմոլոգները կարծում են, որ վտանգի տակ են գտնվում Միջերկրական ծովի սեյսմիկ վտանգավոր գոտիներում գտնվող այլ երկրներ՝ Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը, Իսպանիան, Պորտուգալիան։ Նրանք բացատրել են աննորմալ երկար ստորգետնյա ակտիվությունը նրանով, որ ափամերձ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է  Եվրախորհրդարանի պատվիրակությանը

10:59 22.02.2023

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է բերել խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման […]

̰
Ռուս դպրոցականները կանգառում նռնակ են հայտնաբերել ու պատահաբար պայթեցրել

10:49 22.02.2023

Տոմսկի մարզում դպրոցականները ձեռքի նռնակ են հայտնաբերել. փետրվարի 22-ին հայտնել է РЕН ТВ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությանը: Գերատեսչության տվյալներով՝ երեխաները նռնակ են հայտնաբերել Բեռլիկա գյուղի կանգառում։ Նրանք սկսել են խաղալ առարկայի հետ և քաշել են ապահովիչը։ Երբ գտածոն մեծ աղմուկ է բարձրացրել, այն մի կողմ են նետել։ Նշվում է, որ […]

̰
Թբիլիսիում անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են

10:40 22.02.2023

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած անշարժ գույքի զարգացման ոլորտի հետազոտության համաձայն, 2022 թվականին օտարերկրացիների մասնակցությունը Թբիլիսիում տների/բնակարանների գնման գործարքներին կազմում է 8,8 տոկոս, հայտնում է Ալիք մեդիան: ԱԲ-ի տվյալներով, այս ցուցանիշը, սակայն, ցածր է 2019 թվականի հուլիսի ցուցանիշից, երբ վերջինս կազմել է 9 տոկոս: ԱԲ-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում գնորդների մեծամասնությունը Վրաստանի քաղաքացիներ են։ «Օտարերկրացիների կողմից գործարքների […]

̰
Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդու կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել

10:30 22.02.2023

Փետրվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 21-ին, ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Դատախազությունը պահանջել է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը

10:22 22.02.2023

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական` 28-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել` Երեք անշարժ գույք՝ Երևան քաղաքում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում […]

̰
Հայտնաբերվել և կալանավորվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին կյանքից զրկելու փորձ կատարած անձանցից մեկը

10:13 22.02.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված […]

̰
2023թ-ի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը. ՊԵԿ

10:02 22.02.2023

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 677 916, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 427-ով կամ 7.4%-ով: Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է […]

̰
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

09:54 22.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ռուս գիտնականները ստեղծել են ոտքի պրոթեզ, որը վերականգնում է զգայունությունը

09:51 22.02.2023

Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի (FEFU) բժշկական կենտրոնում գտնվող Motorika ընկերության մասնագետները Skoltech-ի գործընկերների հետ միասին մշակում են ոտքի զգայուն պրոթեզ, հայտնում է «Известия»-ն։ Զարգացման ընթացքում հիվանդի ոտքի և ողնուղեղի մեջ տեղադրվել են էլեկտրոդներ, որոնց միջոցով ոտնաթաթի արհեստական ​​անալոգի վրա տեղադրված սենսորների ազդանշանները փոխանցվել են մարդու նյարդային համակարգին։ «Մեր մշակումը լուծում է անդամահատված մարդկանց միանգամից երկու […]

̰
Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:37 22.02.2023

Չորեքշաբթի Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք (մոտ 352 հազար մարդ): Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ […]

̰
Նեթանյահուն առաջիկայում նախատեսում է այցելել Կիև

09:32 22.02.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ուկրաինա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հայտնել է Israel Hayom թերթը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցն արդեն քննարկվում է կաբինետի ղեկավարի մոտ։ Հրատարակության համաձայն, եթե նման այց կայանա, Նեթանյահուին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թերթի ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի վարչապետին արդեն հրավիրել են այցելել Ուկրաինա, […]

̰
Վարդենյաց լեռնանցքում կան երթևեկության սահմանափակումներ

09:22 22.02.2023

Փետրվարի 22-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին, Աբովյանի, Հրազդանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
BACK_TO_TOP