



23:05 18.10.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը ՝ որպես ՀՀ գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որն մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում պետական քաղաքականությունը, Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի վերաբերյալ արժեքավոր, հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ, ներառյալ՝ էկոհամակարգերի և ՀՀ Կարմիր գրքային, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների աճելավայրերի հետազոտություն և մոնիթորինգ իրականացնող մարմին և Կովկասի բնության հիմնադրամը, որը հանդիսանում է Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնված և գործող հիմնադրամ և որն օժանդակում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանն ու զարգացմանը, ստորագրել են համատեղ հուշագիր, որով սկսում են երկարաժամկետ համագործակցություն՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից աջակցություն ստացող ՀՀ բնության հատուկ պահանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման նպատակով։
Հուշագիրը ստորագրել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը։
Շնորհավորելով գործընկերներին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը համագործակցությունը նախադեպային է գնահատել։ Նախարարի տեղակալի խոսքով՝ անչափ կարևոր է, երբ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվում ոլորտի պետական քաղաքականություն մշակող մարմնի, գիտական ինստիտուտի և միջազգային ինստիտուտի համագործակցությունը։
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գործել ավելի կանաչ, զարգացած և լավ շրջակա միջավայր ունենալու միասնական տեսլականի շրջանակում։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...