08:57 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1984 թ.) […]
08:38 23.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել […]
08:27 23.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է Ռիա Նովոստին: Եթե հաստատվի, կարիերայի դիվանագետ Թրեյսին, ով այժմ ներկայացնում է Միացյալ Նահանգները Հայաստանում, կդառնա պատմության մեջ առաջին կինը, որը կգլխավորի Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը։ «Թեկնածուներն ուղարկվել են Սենատ … Լին Մ. Թրեյսիին Օհայոյից… Ռուսաստանի Դաշնությունում […]
08:14 23.09.2022
ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստակամությունը մնացել է անփոփոխ՝ հաշվի առնելով Ռուսաստանի վերջին հայտարարությունները, հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ասել է Պենտագոնի խոսնակ, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել միջուկային զենքի կիրառման ռուսական քաղաքականությունը։ Մեր տեսանկյունից չկա ոչինչ, որը կստիպի փոխել մեր պատրաստվածության մակարդակը։ Իհարկե, մենք կշարունակենք ուշադիր հետևել և լրջորեն վերաբերվել [Ռուսաստանի Դաշնության […]
08:07 23.09.2022
Ռուսաստանի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել է 59,83 ռուբլի, ինչը 1,03 ռուբլով ցածր է նախորդ ցուցանիշից։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքն իջեցվել է 1,27 ռուբլով, այսինքն՝ հասել է 58,93 ռուբլու, հայտնում է Իզվեստիան: Սեպտեմբերի 13-ին Alfa Capital Management Company-ի ավագ վերլուծաբան Մաքսիմ Բիրյուկովը «Известия»-ին բացատրել է ռուբլու նկատմամբ դոլարի կայունությունը։ Նա նշել է, […]
01:10 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է: Կառավարության ղեկավարը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանին և այս պահին հանդես է գալիս ելույթով: Այցի շրջանակներում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում […]
00:00 23.09.2022
Սիրիական Տարտուս քաղաքի ափերի մոտ միգրանտներով նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, փրկվել է 14 մարդ, հայտնում է Sham FM ռադիոկայանը՝ վկայակոչելով սիրիական ծովային նավահանգիստների վարչակազմը։ «Տարտուսի ափերի մոտ նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, 14-ին հաջողվել է փրկել: Փրկարարական գործողությունը շարունակվում է», – ռադիոկայանի խոսքերն է մեջբերում ծովային նավահանգիստների վարչության […]
23:52 22.09.2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը դիտարկում է որպես Ուկրաինայի շուրջ իրավիճակի «էսկալացիա»։ «Ռուսաստանի կողմից ընդունված որոշումները, մասնավորապես՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը, պատերազմի նոր էսկալացիա են», – ասվում է ՆԱՏՕ-ի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին: «Ռուսաստանն ունի հակամարտությունը դադարեցնելու կարողություն»,- ասվում է փաստաթղթում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի առավոտյան դիմել է ռուսներին՝ Դոնբասում […]
23:47 22.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից […]
23:44 22.09.2022
Իշխանությունները նախատեսում են հոկտեմբերի 1-ից արգելել ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և Ուկրաինայի տրանսպորտային ընկերությունների բեռնատարների մուտքը Ռուսաստան։ «Իզվեստիան» ծանոթացել է կառավարության որոշման նախագծին. Փաստաթղթի այս տարբերակի իսկությունն ու արդիականությունը հաստատել են փոխադրողների երկու աղբյուրները և կաբինետին մոտ կանգնած զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ փաստաթուղթը դեռ քննարկվում է համապատասխան գերատեսչություններում, իսկ ընդունման մասին որոշում չկա։ Պաշտոնյաները սկզբունքային դիրքորոշում […]
23:35 22.09.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: Հարց. Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան. Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
23:32 22.09.2022
Instagram հավելվածը (պատկանում է Meta կազմակերպությանը, որը ճանաչվում է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում) և WhatsApp մեսենջերը (ևս Meta-ին պատկանող) հասանելի չեն Իրանում, սեպտեմբերի 22-ին հաղորդել է իրանական Fars News գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան Իրանում այդ ծառայությունների հասանելիությունը պատկան մարմինների կողմից սահմանափակվել է։ Որպես պատճառ նշվում է, որ սահմանափակումները մտցվել են «ազգային անվտանգության հիմքերը խարխլող […]
23:27 22.09.2022
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) շրջանակներում հայտարարել է, որ աշխարհում ստեղծված իրավիճակը լավ լուրեր ակնկալելու տեղ չի թողնում և գնում է դեպի շատ մեծ հակամարտություն։ Սերբական պետության ղեկավարը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։ «Մենք (Սերբիայում – խմբ.) […]
23:16 22.09.2022
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հինգշաբթի օրը ոչնչացրել են մինչև 100 զինյալների և մինչև 20 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Խարկովի մարզում HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի տեղադրումը։ Բացի դրանից, հինգշաբթի օրը Մոսկվան և Կիևը փոխանակել են ռազմագերիներին. 56 մարդ վերադարձվել է Ռուսաստանի Դաշնություն, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի հինգ զինծառայող և ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը: Ուկրաինա է […]
23:10 22.09.2022
Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
22:54 22.09.2022
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: «Թվիթեր»-ի իր էջում նա մասնավրապես գրել է. «Ես տխուր եմ՝ տեսնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա չարդարացված հարձակումները, որոնց վերաբերյալ սարսափելի զեկույցներն ու պատկերներն այժմ բացահայտվում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի […]
22:44 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել […]
22:37 22.09.2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Այս օրերին Երևանում կայանում է «Հայկական սփյուռքի հետազոտության» (The Armenian Diaspora Survey) շնորհանդեսը, որը ուսումնասիրել է սփյուռքում առկա հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները: «Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 […]
22:26 22.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի […]
22:20 22.09.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին, հայտնում է բուժհաստատությունը: Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։ Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև […]
22:14 22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ թիվ ԵՔՐԴ/0197/01/08 քրեական գործով դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, […]
22:05 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։
13:00 22.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, […]
12:57 22.09.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշվում է, որ դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ […]
12:54 22.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր […]
12:51 22.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի […]
12:47 22.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու […]
12:39 22.09.2022
Կառավարության սեպտեմբերի 22-ի հերթական նիստում կատարվել է վերաբաշխում և ընդհանուր 30 կմ 4 ճանապարհահատվածներում միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 1մլրդ 325 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:35 22.09.2022
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին, նշել է. «Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»: Նշենք, որ երեկ […]
12:33 22.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում […]