12:21 21.09.2022
ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որում ասվում է. «ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի […]
12:14 21.09.2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից, քաղաքացիական անձանցից մեկի վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հիվանդանոցներում արդեն բավական դուրսգրվածներ ունենք: Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա»,-ասաց Ավանեսյանը՝ հույս հայտնելով, […]
12:09 21.09.2022
ՀԱՊԿ առաքելությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսեց իր աշխատանքը Երևանում, այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը: Նշվում է, որ տեղի է ունենում հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։
11:49 21.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է: Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։ Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու […]
11:44 21.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի ժողովուրդ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ: Անկախության կերտման ու պաշտպանության […]
11:38 21.09.2022
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զոհերի ցուցակները հրապարակելու մասին հարցին: «Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա: ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ ՀՀ […]
11:28 21.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես, ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի, մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև՝ երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և […]
11:19 21.09.2022
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Չեմ կարող չնշել կորուստները: Կորուստները կազմում են 5937 մարդ: Եվ այստեղ ես չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է Շոյգուն: Նախարարը բարձր է գնահատել նաև ռուս ռազմական բժիշկների […]
11:07 21.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
11:02 21.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարա Ալի Սաբրիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային […]
10:46 21.09.2022
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ, որում նաև նշել է. «Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի: Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»։
10:42 21.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
10:27 21.09.2022
Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 21-ից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հանձնարարել է շրջանների ղեկավարներին աջակցել այդ աշխատանքին, հայտնում է Ռիա Նովոստին։ «Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 21-ին: Ես հանձնարարում եմ շրջանների ղեկավարներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն կոմիսարիատների աշխատանքին»,- չորեքշաբթի իր ելույթում ասել է Պուտինը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Արևմուտքին, որ Ռուսաստանը […]
10:15 21.09.2022
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
10:06 21.09.2022
Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին, հայտնել, որ առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Հարցին, թե երեկ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավոր կա, Թորոսյանը բացասական պատասխան է տվել։ Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են […]
09:49 21.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների […]
09:41 21.09.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները, խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 21-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է ՀՀԱԺ մամուլի ծառայությունը։ Նրանք ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների հիշատակին, ծաղկեպսակ են դրել Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի հուշաքարերին:
09:33 21.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական […]
09:22 21.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված […]
09:14 21.09.2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, դիմել է մասնավորապես սփյուռքի հայրենակիցներին, իր խոսքում անդրադարձել է հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու գաղափարին, իր խոսքում մասնավորապես ասել է. «Ցավոք այսօր մեր հայրենիքն ու անկախությունը վտանգված են. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց լայնածավալ հարձակման ՀՀ սուվերեն անկախ տարածքի […]
09:00 21.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները և Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված։ Տեղում քննարկվել են աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
08:54 21.09.2022
Ձմռանը պետք չէ սպասել Ուկրաինայի տարածքում պատերազմի ավարտին։ Շատ առումներով, ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի, դրան վնասում է Արևմուտքի վախը և նրա համոզմունքը, որ Ռուսաստանից պետք է վախենալ։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, գրում է Sky News-ը։ «Քաղաքական գործիչները չափազանց անհանգստացած են, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե պարտվի այս պատերազմում»,- ասում է նա։ Նրա խոսքով, […]
08:37 21.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և առաջին տիկին Օլենա Զելենսկայի հետ, երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից։ «Գլխավոր քարտուղարն այսօր հանդիպել է Ուկրաինայի վարչապետ պարոն Դենիս Շմիգալի և Ուկրաինայի առաջին տիկին տիկին Օլենա Զելենսկայի հետ։ Գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը […]
08:23 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 03։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտակա հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։47-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
08:15 21.09.2022
Այսօր սեպտեմբերի 21-ն է, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: 1991 […]
08:09 21.09.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի գրեթե 200 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է նախաձեռնության հեղինակ, դեմոկրատ կոնգրեսական Նյու Ջերսիից Թոմ Մալինովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ օրինագիծը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին սահմանափակումներ մտցնել ռուս պաշտոնյաների և կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված […]
13:00 20.09.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Քննարկվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն Ասիական զարգացման բանկի հատկացրած վարկային միջոցներով իրականացնում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին, մոտ 42կմ), Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի (18.7կմ) վերակառուցումը, ինչպես նաև […]
12:55 20.09.2022
Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիներին։ Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
12:52 20.09.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 19-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում։ Հանդիպմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները։ Աննա Վարդապետյանը խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ կարևորում է քրեական վարույթների, նախաքննության նկատմամբ արդյունավետ հսկողությունը, դատախազական ակտերի որակի ապահովումն ու դատարանում մեղադրանքի պատշաճ պաշտպանությունը։ «Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հասկանալ տեղերում […]
12:46 20.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու […]