TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

2022թ.-ին անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի

12:35 20.09.2022

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ։ Այսպես՝ 2022թ.-ին ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է՝ 2021թ.-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու […]

̰
ՔՏՀԱ-ն վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատողին

12:29 20.09.2022

Կառուցապատող Ս․ Գասպարյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց, իսկ այդ խախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.7-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 9-րդ համաձայն՝ շինարարություն իրականացնողները […]

̰
ԱՀ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

12:17 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին ժամը 15:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Ժամը 15:55-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Ժամը 16:50-ին հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկրորդ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման […]

̰
ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

12:07 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։ Նախարարը նշել է, որ […]

̰
Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են առարկայական ծրագրերը. Նախագիծ

12:01 20.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր չափորոշիչը ներդնելու նպատակով 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերը, որոնք Տավուշի մարզում փորձարկվելուց հետո լրամշակվել են: Նշվել է, որ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի […]

̰
Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում են պատսպարանների բարեկարգման ծրագրեր

11:51 20.09.2022

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ: Արտակարգ իրավիճակների նախարարի և փրկարար […]

̰
Արարատ Միրզոյանը Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը

11:46 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։ Նախարար Միրզոյանը […]

̰
Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան լրացուցիչ սպառնալիք է մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը. Հունաստանի Ատտիկա նահանգի ղեկավար

11:43 20.09.2022

Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: Մասնավորապես ասել է. «Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է: Ատտիկայի «Նոր Մեկնարկ» խմբակցությունը և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և […]

̰
Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով. Ամենայն հայոց կաթողիկոս

11:39 20.09.2022

«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։

̰
ՃՏՊ Արարատ քաղաքում. կա զոհ

11:25 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ։

̰
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը

11:21 20.09.2022

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը: Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը, գրառում կատարել Լանկաստերի պալատում բացված սգո մատյանում, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Նախագահը մասնակցել է Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի կողմից […]

̰
Ադրբեջանի ագրեսիան միանշանակ չդատապարտելը թույլ է տվել, որ այդ երկիրը նոր հարձակում իրականացնի Հայաստանի դեմ. Ադամ Շիֆ

11:17 20.09.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա շեշտել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով էքզիստենցիալ և ցեղասպանական սպառնալիքները, որոնց բախվում է […]

̰
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում

11:08 20.09.2022

Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ կից ներկայացնելով «Զինուժ Մեդիա»-ի պատրաստած տեսանյութը: «Շնորհակալություն մեր բժիշկներին, որ վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման համար զօրուգիշեր աշխատում են»,-գրել է ՊՆ մամուլի քարտուղարը տեսանյութին կից:

̰
Դավիթ Բաբայանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդիրը

11:03 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։ Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին […]

̰
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում օդային տագնապի ազդանշան կգործարկվի

10:50 20.09.2022

Այսօր ժամը 13։00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում կգործարկվի օդային տագնապի ազդանշան, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։ ԱԻՊԾ-ն հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու։

̰
Հայոց հայրապետի օրհնությամբ 44 -օրյա պատերազմի մասնակիցը կմեկնի Կանադա՝ պրոթեզավորման

10:38 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Արցախյան 44 -օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած Արթուր Հովհաննիսյանին: Վեհափառ Տիրոջ օրհնությամբ և Կանադայի հայոց թեմի աջակցությամբ սերժանտը կմեկնի Կանադա`ստանալու անհրաժեշտ բուժում և բարձրակարգ պրոթեզավորում:

̰
Ղրղզստանում գիշերը Տաջիկստանի հետ սահմանին միջադեպեր չեն գրանցվել

10:26 20.09.2022

Երկուշաբթի օրը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կողմերի միջև խաղաղության հաստատման մասին արձանագրության ստորագրումից հետո գիշերն անցել է հանգիստ և առանց միջադեպերի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (GKNB) սահմանային ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ի դրությամբ պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում՝ Օշի մարզի Չոն-Ալայ շրջանում և Բատկենի շրջանում, իրավիճակը համեմատաբար կայուն է: Սեպտեմբերի […]

̰
Լոնդոնում Եղիսաբեթ 2-րդ թագուհու սգո արարողությունների ժամանակ ձերբակալվել է մոտ 70 մարդ

10:17 20.09.2022

Լոնդոնի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվանից հետո անվտանգության գործողությունների ընթացքում ձերբակալել է առնվազն 67 մարդու, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը։ Նշվում է, որ թեև Լոնդոնի ոստիկանությունը դեռևս որևէ վիճակագրություն չի ներկայացրել ձերբակալությունների բնույթի և պատճառների մասին, մի քանի հոգի բերման են ենթարկվել միապետության դեմ բողոքի ցույցերի առնչությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր […]

̰
Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

10:08 20.09.2022

Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ Հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։ «Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, […]

̰
Գերմանացիները բողոքել են գազի գնի թանկացման պատճառով տներում տիրող ցրտից

09:57 20.09.2022

Գերմանիայի բնակիչները խոսել են բնակարանների ցրտերի ու գազի գնի թանկացման մասին, սեպտեմբերի 15-ին գրում է The Wall Street Journal-ը։ Էներգետիկ փորձագետ Ստեֆան Լեխտենբոմերի խոսքով՝ էներգիա խնայելու համար գերմանացիները կարող են երեք աստիճանով իջեցնել ջեռուցման ջերմաստիճանը։ Քյոլնում ապրող Կատարինա ֆոն Էսսենը հրատարակությանը պատմել է, որ գիշերը տաքանալու համար տաքացնող պահոց է օգտագործում և վախենում է ջեռուցման […]

̰
Տեսագրվել է, թե ինչպես են Մոսկվայի բարձրահարկ շենք ներխուժում ուտիճները

09:45 20.09.2022

Ուտիճները լցվել են Մոսկվայի հարավում գտնվող մայրաքաղաքի բարձրահարկ շենքի մուտք: Միջատների ներխուժման տեսանյութը հրապարակվել է CHERTANOVO Telegram ալիքում։ Կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ միջատներ սողում աստիճանահարթակի պատով: «Բնակիչների տներում գոյանում են ուտիճների ոհմակներ»,- գրառումը մեկնաբանել է համայնքապետարանը։ Ըստ առկա տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է Չերտանովսկայա փողոցի շենքերից մեկում։ Տեսանյութը զարմացրել և վախեցրել է համացանցի […]

̰
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

09:34 20.09.2022

Սեպտեմբերի 18-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սևան և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Էրդողանը հրաժարվել է զեկույց ներկայացնել Եվրամիությանը ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար

09:26 20.09.2022

Անկարան մտադիր չէ զեկույց ներկայացնել Եվրամիությանը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Ավելի վաղ նա նշել էր Թուրքիայի՝ ՇՀԿ-ին անդամակցելու նպատակը։ «Եվրամիությունը մեզ հետ կպահի 52 տարի, թույլ չի տա մոտենալ իրեն, հետո հարցնի. «Ինչո՞ւ նա հանդիպեց այս երկրի հետ, ինչո՞ւ հանդիպեց մեկ այլ միության», – ասել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 185.5 հա տարածքում բռնկված հրդեհները

09:18 20.09.2022

Սեպտեմբերի 19-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում՝ 15 հա, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 6 հա, Սևան քաղաքում՝ 700 քմ, Մարտունի քաղաքում՝ 70 հա, Ձորագյուղ գյուղում՝ 45 հա, Վարդենիկ […]

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 09:00-ի դրությամբ

09:09 20.09.2022

Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

̰
Մեքսիկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է առաջացել

09:05 20.09.2022

Մեքսիկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի վտանգ է առաջացել, երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել է ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը։ Մեքսիկայի ափերի որոշ հատվածներում ալիքները կարող են հասնել մակընթացության 1-ից 3 մետր բարձրության, նշում է կայքը։ Մարտի 1-ին Մեքսիկայի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի Օահակա ափերի մոտ։ Էպիկենտրոնը եղել […]

̰
Աստղագետները մեծ քանակությամբ ֆոսֆոր են հայտնաբերել Էնցելադի ենթասառցադաշտային օվկիանոսում

08:54 20.09.2022

Պլանետոլոգները հաշվարկել են Էնցելադուսի ենթասառցադաշտային օվկիանոսի հատկությունները՝ օգտագործելով Cassini զոնդի տվյալները և եկել այն եզրակացության, որ այս արտաերկրային ջրամբարում առկա են բազմաթիվ ֆոսֆորի միացություններ: Սա մեծապես բարելավում է Սատուրնի այս արբանյակում կյանքի հնարավորությունները, գրում են հետազոտողները PNAS ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Էնցելադի ջրերը պարունակում են զգալիորեն ավելի […]

̰
Իժևսկում խոշոր հրդեհ է բռնկվել ներկերի և լաքի արտադրամասում

08:40 20.09.2022

Երկուշաբթի երեկոյան Իժևսկի Սալուտովսկայա փողոցում այրվել է ներկերի և լաքի գործարանի տանիքը։ Հաղորդվել է, որ հրդեհի տարածքը կազմում է ավելի քան հինգ հազար քառակուսի մետր, ձեռնարկության տանիքը մասամբ փլուզվել է հազար «քառակուսի» տարածքի վրա։ Մարման ուղղությամբ աշխատել է 100 հրշեջ, ներգրավված է 30 տեխնիկա։Նախնական տեղեկություններով զոհեր չկան: «Ժամը 23.24-ին հրդեհը տեղայնացվել է, պահեստները կտրվել են […]

̰
Հրդեհ Զովաբեր գյուղի տներից մեկի բակում. այրվել է անասնակեր

08:29 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:19-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

̰
Եղիսաբեթ II-ը թաղվել է Վինձորի ամրոցի Գեորգ VI թագավորի մատուռում

08:23 20.09.2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թաղված է Վինձոր ամրոցի Գեորգ VI թագավորի հուշահամալիրում, հայտնում է Press Association-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատին։ Մոսկվայի ժամանակով 21:30-ի սահմաններում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն, որին մասնակցել են միայն թագավորը և թագավորական ընտանիքի անդամները։ Թագուհին թաղվել է իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին, Թագավոր Ջորջ VI-ի հիշատակի մատուռում: Այնտեղ արդեն թաղված […]

̰
BACK_TO_TOP