Տարեվերջին բացակա ընդդիմադիր պատգամավորների հարցը կմտնի խորհուրդ. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Տարեվերջին բացակա ընդդիմադիր պատգամավորների հարցը կմտնի խորհուրդ. Ալեն Սիմոնյան

12:18 12.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այն մասին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին:

«Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասել է ԱԺ բախագահը:

Նա նաև նշել է, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայության հարցը տարեվերջին կմտնի ԱԺ խորհրդի օրակարգ:

«Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում»,-ասել է նա:

ԱԺ նախագահը հավելել է, որ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի: Նշել է.

«Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

20:34 17.07.2025

Ամեն ինչ սկսվում է նորից․ Բայրամյանը՝ նոր մրցաշրջանի մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը РБ Спорт-ի հետ զրույցում խոսել է գալիք 2025/26 մրցաշրջանի մասին: «Զենիթը» մնում է «Զենիթ». բոլորը պետք է նրանց դեմ իրենց լավագույն խաղը ցուցադրեն։ Դժվար է լինելու, հատկապես որ սա առաջին տուրն է։ Բայց մենք պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք, որպեսզի միավորներ վաստակենք «Զենիթի» դեմ խաղում։ Հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, […] ...

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

20:22 17.07.2025

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

BACK_TO_TOP