08:37 12.09.2022
Սեպտեմբերի 8-ին 82 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր և օպերատոր Ալեքսանդր Պոլիննիկովը։ Նա երկու տարի պայքարել է քաղցկեղի դեմ, սեպտեմբերի 11-ին «Իզվեստիային» պատմել է նրա կինը՝ դերասանուհի Աննա Նազարևան։
«Նա երկար ժամանակ հիվանդ էր, ուներ ուռուցք։ Իսկ հետո նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում ու դուրս չեկավ։ Ամեն ինչ տեղի ունեցավ երեք օրվա ընթացքում»,- ասել է նա:
Նրա խոսքով, ռեժիսորին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը Մոսկվայի ժամանակով 10:30-ին:
Դերասանուհի, սցենարիստ Ելենա Տոնունցը ցավակցություն է հայտնել Պոլիննիկովի մահվան կապակցությամբ։
«Նա շատ տաղանդավոր անձնավորություն էր, նա շատ բարի էր, շատ էր սիրում դերասաններին, երբեք ճնշում չէր գործադրում նրանց վրա, միշտ թողնում էր, որ նրանք խաղան այնպես, ինչպես ուզում են»,- ասաց նա՝ հավելելով, որ օպերատորը գիտեր, թե ինչպես պետք է ուղղորդել դերասաններին, ճիշտ ուղղություն ցույց տալ։
Տոնունցը նշել է, որ Պոլիննիկովը երբեք չի սիրել պարապ նստել և շատ է աշխատել։
Պոլիննիկովը ծնվել է 1941 թվականի հունիսի 3-ին։ Ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը։ Նա այնպիսի հայտնի ֆիլմերի օպերատորն էր, ինչպիսիք են «Էլեկտրոնիկայի արկածները», Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները: Որպես ռեժիսոր՝ նա նկարահանել է «Հոգ տանել կանանց մասին» ֆիլմը, «Մուխթարի վերադարձը» սերիալը և այլն։
08:40 12.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:35 12.08.2025
Էռնանդեսը խեղդող հնարքով հաղթել է Դոլիձեին․ UFCUFC Vegas 109-ի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ Էնթոնի Էռնանդեսն ու Ռոման Դոլիձեն: Ամերիկացի 31-ամյա մարտիկը 4-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է վրացի մարտիկին: Սա Էռնանդեսի 15-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև երկու պարտություն ունի: Ուկրաինան ներկայացնող Դոլիձեի համար էլ սա չորրորդ պարտությունն է, նա նույնպես 15 հաղթանակ ունի: ...
08:30 12.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:22 12.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 11-ին, ժամը 21։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների […] ...
08:17 12.08.2025
Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ․ Արման Ծառուկյանը՝ ՓիմբլեթինUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և սուր պատասխանել բրիտանացի Փեդի Փիմբլեթին։ «Դու ոչինչ ես, առավելագույնը` աղբ։ «Հայրիկ Դանան» քեզ մի քանի տարեց մրցակից տվեց` շուրջդ աղմուկ բարձրացնելու համար։ Դու միայն այդ «աղմուկն» ես։ Ես կարիերայիս ընթացքում ինքս եմ ամեն ինչ վաստակել։ Ինձ ոչինչ չեն տվել, դու թափթփուկ ես։ Հիմա՛ր, իսկ այժմ […] ...
08:12 12.08.2025
Մոլորված քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքումՕգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է […] ...
08:06 12.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքից Սպիտակ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվար։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...