18:14 03.11.2021
Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ […]
17:50 03.11.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիաննա Աբերգի հետ: Համազեկուցողները հետաքրքրվել են մեր երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումներով, ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, խոսքի ազատության խնդիրներով: Հանդիպման մասնակիցներին տեսակապի միջոցով միացել և ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ […]
18:49 02.11.2021
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։ Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։ […]
16:26 02.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և […]
19:51 01.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքերով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, […]
19:40 01.11.2021
Պարույր Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- ասվում է նախագահի […]
19:22 01.11.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել Սամվել Պողոսյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասվում է […]
17:22 01.11.2021
Հոկտեմբերի 25-26-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը: Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ […]
19:13 30.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36 […]
16:51 30.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]
14:05 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով ու Գիտության և կրթության մշտական հանձնաժողովների նիստերը: ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը, ով ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանն էլ ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ գիտության […]
20:05 29.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ: Վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ […]
19:43 29.10.2021
2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ն 2004-2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով […]
19:08 29.10.2021
Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս […]
17:57 29.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին: Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոսին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ և նշել. «Հոգևոր հայր Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, այս անգամ՝ նոր կարգավիճակով, և ուզում եմ նախևառաջ շնորհավորել Հայ […]
19:05 28.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
19:02 28.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը: Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է. «Ձերդ Գերազանցություն, պատվիրակության հարգելի անդամներ, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի […]
18:53 28.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը: Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն […]
18:50 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի): Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ […]
17:26 28.10.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
17:20 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին: Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող […]
17:14 28.10.2021
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ուկրաինական համագործակցության հիմնական ուղղություններին, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության ծավալների ավելացման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված […]
18:44 27.10.2021
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։ Նախարարը […]
18:38 27.10.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարևորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Արմեն Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են […]
17:04 27.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին:
18:30 26.10.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները: Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր […]
17:36 26.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը նախ ողջունել է դեսպանին, ապա շնորհավորել ՀՀ-ում դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանի հետ առկա է լավ համագործակցություն, Հայաստան-Ղազախստան հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց միաժամանակ առկա է չօգտագործված մեծ […]
16:39 26.10.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին: Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների […]
19:06 25.10.2021
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը: Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ […]
19:01 25.10.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին: Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում […]