TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Արխիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:17 18.11.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին

17:11 18.11.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ս.թ. նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին և Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

̰
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ

16:38 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերներից է: Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ

15:08 18.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի […]

̰
Կապահովվեն կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ

14:59 18.11.2021

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 641,156.5 հազար ուղղել կապիտալ ծախսերի Համար: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 […]

̰
Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես շրջափակման մեջ է. Փաշինյան

14:44 18.11.2021

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, […]

̰
77 մլն դրամ կհատկացվի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների համար

14:38 18.11.2021

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 […]

̰
Կառավարությունն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 462 մլն դրամ

14:24 18.11.2021

Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Ինչպես նշել […]

̰
Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

19:16 17.11.2021

Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման և մրցանակին նվիրված փոստային բացիկի մարման արարողությունը

17:57 17.11.2021

Հոկտեմբերի 17-ին կայացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությունը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանը։ Մրցանակը ականավոր գիտնականին հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Մրցանակի հանձնման հանդիսությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս Արմենիա» […]

̰
Պատրուշևի հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

17:57 17.11.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում, և ադրբեջանական […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

19:48 16.11.2021

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի […]

̰
ԱԽ քարտուղարի և Ֆրանսիայի դեսպանի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը

16:55 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել […]

̰
Տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին

18:36 15.11.2021

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։ Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ […]

̰

18:31 15.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ […]

̰
Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

18:11 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ գործընկերներ, Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը […]

̰
Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

17:02 15.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում […]

̰
Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը

16:45 15.11.2021

Նոյեմբերի 15-ին Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստը, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից: Նիստին ներկա է եղել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ Օրակարգում ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է եղել։ Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել […]

̰
ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը

16:37 15.11.2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:  

̰
Վարչապետը ՀԲ փոխնախագահի հետ քննարկել է գործընկերության առաջնահերթությունները

16:29 15.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, որի շրջանակում մեր երկրում իրականացվել և իրականացվում են տարբեր ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ուղենշված առաջնահերթություններ են կրթության, ենթակառուցվածքների, կառավարման […]

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել

17:39 14.11.2021

Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:32 14.11.2021

Նոյեմբերի 12-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

19:14 13.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր […]

̰
Պաշտպանության նախարարն այցելել է N զորամիավորում

13:50 13.11.2021

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

19:17 12.11.2021

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, նախարարության այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ հայ և վրաց ժողովրդների միջև կան բարեկամական կապեր, որոնք գնալով ավելի են ամրապնդվում […]

̰
Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:53 12.11.2021

Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Սոս Ավետիսյանին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- ասվում է […]

̰
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ-ում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

18:23 12.11.2021

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային […]

̰
Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:15 12.11.2021

Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»։

̰
Հայաստանի և Շվեյցարիայի միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

18:07 12.11.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համա­դաշ­նու­­թյան միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր: Համաձայնագրով նախատեսվում է սահմանել, որ շահա­բաժին­ները հարկվելու են արտոնյալ դրույքաչափով, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել շահաբաժինների հարկման արտոնյալ դրույքա­չափի կիրառության առումով մասնակցության […]

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողության

17:50 12.11.2021

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Փարիզի խաղաղության չորրորդ համաժողովի բացման արարողությանը։ ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Փարիզի խաղաղության համաժողովի նախագահ, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Պասկալ Լամին, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Համաժողովը, որին մասնակցում են պետությունների ու միջազգային կազմակերպությունների մի քանի տասնյակից ավելի ղեկավարներ, այս տարի […]

̰
BACK_TO_TOP