17:25 12.11.2021
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` նշելով, որ Հնդկաստանի կցորդի հավատարմագրումը լուրջ քայլ է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության […]
18:12 11.11.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են նախարարությունից: Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ և ռուս գործընկերների միջև աշխատանքային փորձի փոխանակման և արդեն իսկ ձևավորված հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, […]
12:41 11.11.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ […]
19:59 10.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային […]
19:42 10.11.2021
Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության […]
19:36 10.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետ […]
19:00 10.11.2021
Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական […]
17:59 10.11.2021
Հայաստանի Հանրապետությունում 34 բժշկական կազմակերպություն իրականացնում է զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություններ և բուժում: ՀՀ առողջապահության նախարարությունը և պաշտպանության նախարարությունը քննարկել են զորակոչի ընթացքի բժշկական հետազոտությունների կազմակերպումը: Հերթերն ու ուղեգրումները հնարավոր կլինի կարգավորել և կառավարելի դարձնել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով:
17:52 10.11.2021
Նոյեմբերի 10-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Համաձայնագիրը նպատակ ունի բարելավել քրեական […]
17:08 10.11.2021
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների […]
15:09 10.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք […]
17:29 09.11.2021
Նոյեմբերի 8-ին Լյուբլյանայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակը։ Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Խորհրդակցությունների շրջանակներում քննարկումներ […]
17:17 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
16:54 09.11.2021
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
16:29 09.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել […]
19:53 08.11.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ […]
19:46 08.11.2021
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող […]
19:18 08.11.2021
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գրասենյակին կտրամադրվի շուրջ 578 մլն 945 հազար դրամ: Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 […]
17:57 08.11.2021
Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ժամանակահատվածում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, […]
20:53 05.11.2021
Նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ըստ հաղորդագրության, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Տեղեկացնում է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղարը։
20:33 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ […]
19:26 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Ողջունելով ԵԽԽՎ համազեկուցողներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ 20 տարվա ընթացքում մենք մշտապես բարձր ենք գնահատել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը և դա դիտարկել ենք որպես մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող կարևորագույն մասնակցություն: Երբ մենք […]
17:20 05.11.2021
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և այս համատեքստում պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են համագործակցության զարգացմանն ուղղված գործողությունների ակտիվացումը` առկա արդյունավետ ծրագրերը շարունակելու և […]
17:07 05.11.2021
Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման շրջանակում երկրի օրենսդիր մարմինն արդյունավետ համագործակցում է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Խորհրդարանի հետ համագործակցության ծրագրերը, ակնկալվող արդյունքային ցուցանիշները, ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք միջոցառումները քննարկվել են նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Խորհրդարանական աջակցության գործընկերների պարբերական համակարգող ժողովի ընթացքում, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը կարևորել […]
18:21 04.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեությունից և առաջիկա ծրագրերից: Նախարարն անդրադարձել է մեր երկրի լոգիստիկ խնդիրներին, ինչը պայմանավորված է շրջափակմամբ: Նա ներկայացրել է առաջիկա գործողությունների պլանը. առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգը ԵԱՏՄ երկաթուղային համակարգին […]
17:34 04.11.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մարդկանց իրավունքներին՝ նշելով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Առավել […]
16:59 04.11.2021
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եվրոպական ինտեգրման գծով ֆինանսական հատկացումները, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: ԵՄ-ի հետ համագործակցության ֆինանսական բաղադրիչները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ պետական բյուջեի նախագծում […]
16:44 04.11.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, […]
18:53 03.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: «Ցանկանում եմ […]
18:44 03.11.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d’Arménie» ամսագրին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հայկական կողմի դիրքորոշումներին․ -Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, […]