TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Արխիվ

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին

18:00 25.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան): Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայումս իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր […]

̰
ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

17:44 25.10.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ: Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի և պատմության տարբեր դրվագներում իրականացված փոխօգնության շուրջ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռևս 1975 թվականին Եվրոպայում […]

̰
«2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ». վարչապետ

13:26 25.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին: ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ Հարգելի պատգամավորներ Կառավարության հարգելի անդամներ Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության […]

̰
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

11:56 23.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության […]

̰
ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

20:28 22.10.2021

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղարին

19:19 22.10.2021

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում ընթացող Խորհրդարանական հետազոտությունների և փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ քարտուղար Վասիլեոս Բայոկոսի հետ: Կողմերը քննարկել են երկու խորհրդարանների բարեկամական կապերի ամրապնդմանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների մեկնարկին առնչվող հարցեր՝ Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում: ՀՀ ԱԺ աշխատակազմի […]

̰
Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը

18:46 22.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին Հայաստանի Հանրապետությունում և շնորհավորել նրան նշանակման առիթով: «Մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին շատ բան կարելի է ասել և ամբողջը դրական շեշտադրումներով: Երբ մտածում եմ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մասին ու փորձում եմ պատասխանել հարցին, […]

̰
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

18:44 22.10.2021

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։ Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ […]

̰
Շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը. Արարատ Միրզոյան

18:04 22.10.2021

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և […]

̰
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

17:41 22.10.2021

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը կարևորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահի հետ

20:13 21.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ: Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և  ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետագա քայլերը

20:02 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական […]

̰
Մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի արդիականացմանն ուղղված արձանագրություն են ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը 

19:33 21.10.2021

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները

18:49 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը

18:43 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարևորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների […]

̰
Շվեյցարիան աջակցում է Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:12 21.10.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում, Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար […]

̰
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

18:10 21.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Վարչապետը շնորհավորել է պարոն Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում, և […]

̰
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

17:32 21.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ […]

̰
Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով. վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

15:25 21.10.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման […]

̰
ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՌԴ դեսպանին

17:30 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին». վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

19:34 19.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից […]

̰
Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

19:27 19.10.2021

Արդարադատության նախարարի հրամանով՝ Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը

18:28 16.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում […]

̰
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը

16:21 16.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Տուբերովա Մարտինայի գլխավորած պատվիրակությանը։ Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, մանրամասնել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ընդգծել հիմնական նպատակը՝ զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի տեղակալը նշել է, որ այս ուղղությամբ իրականացվող կարևորագույն աշխատանքներից մեկը ստարտափ-էկոհամակարգն է, […]

̰
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Արցախի խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին

19:17 15.10.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին

18:19 15.10.2021

2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը:

̰
Լավրովը և Միրզոյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

20:18 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների […]

̰
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր

20:04 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ […]

̰
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

19:36 14.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր և ուսանելի կլինի երկրի օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու […]

̰
ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. վարչապետ

18:41 14.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]

̰
BACK_TO_TOP