18:12 04.05.2021
Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել […]
18:07 04.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության […]
15:14 04.05.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, […]
18:32 03.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի լրագրողներ, գործընկերներ Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում: Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան […]
18:07 03.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած ՀՀ Քրեական օրենսգրքի և կից […]
18:03 03.05.2021
Այսօր, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, եզրափակիչ ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որում ասվում է․ «Շնորհակալ եմ նախ կառուցողական առաջարկությունների համար: Չնայած պայմանավորվել ենք, որ այսօրվա քննարկումը տեխնիկական բնույթ է կրելու, բայց հնչել են մտքեր, որոնց չանդրադառնալն ուղղակի կարող է սխալ տպավորություն թողնել, մեր գործընկերների կողմից բարձրացված մի […]
17:51 03.05.2021
Մայիսի 3-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու […]
18:12 30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու […]
17:42 30.04.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
12:43 30.04.2021
Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։ Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, […]
20:48 29.04.2021
Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին: Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ […]
17:33 29.04.2021
Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
17:25 29.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան և Ֆրանսուա Պուպոնին: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի […]
13:47 29.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: […]
19:43 28.04.2021
Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկել են հայ-շվեյցարական […]
17:48 28.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և […]
19:34 27.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի […]
19:24 27.04.2021
Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր բոլորովին վերջերս՝ ապրիլի 12-ին: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք […]
19:08 27.04.2021
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար […]
16:42 27.04.2021
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հարցազրույց է տվել BBC Weekend ծրագրին, անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին: Հարց. Ո՞րն է ձեր պատասխանը նախագահ Բայդենի հայտարարությանը: Մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք: Արա Այվազյան. Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն […]
16:28 27.04.2021
Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։ Ողջունելով Բարոնուհի Քոքսին` Արա Այվազյանը խորին երախտագիտություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին գտնվելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել […]
18:52 26.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային […]
18:22 26.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում»,– ասել է […]
16:54 26.04.2021
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ: Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների […]
18:25 25.04.2021
Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան […]
17:40 25.04.2021
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ`Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները,որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն […]
16:43 25.04.2021
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը շրջել են հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը: Այսօր պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ֆրանսիացի պատվիրակները շրջել են Ալեք […]
12:22 25.04.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է հրամանագրում: Հիշեցնենք, Սահմանադրության համաձայն Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո,յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, […]