13:43 15.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով: […]
16:06 13.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:12 12.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և […]
16:42 12.04.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ […]
19:19 09.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի և արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է […]
19:11 08.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու […]
22:08 07.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել. «Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և ընդհանրապես […]
20:10 07.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և՛ երկկողմ հարաբերությունների կառուցման, և՛ իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային […]
19:45 07.04.2021
Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը: Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը […]
19:39 07.04.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է Սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:
18:40 07.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ […]
23:27 06.04.2021
Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։ Այս մասին տեղեկացրին […]
19:26 06.04.2021
Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
18:22 06.04.2021
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Մհեր Տելիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ […]
17:26 06.04.2021
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։
16:16 06.04.2021
Ապրիլի 7-ին Մոսկվա աշխատանքային այցի նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփական թղթակից Հովհաննես Քոսյանին տված հարցազրույցում պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, տնտեսական կապերի իր տեսլականի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին: Պարոն վարչապետ, որքանո՞վ է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան կախված սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքներից: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավական հարուստ են և լայնածավալ: […]
16:07 03.04.2021
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին. «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և […]
14:40 03.04.2021
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով […]
20:00 02.04.2021
Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում […]
17:24 02.04.2021
Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր: Խորհրդի նիստի շրջանակներում նեղ կազմով գումարված հանդիպման ընթացքում մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների […]
14:21 02.04.2021
Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին:
22:19 01.04.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի […]
18:56 01.04.2021
Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող […]
12:37 01.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք […]
18:54 30.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր:
17:07 30.03.2021
Մարտի 29-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն առանձնացրել են գյուղատնտեսության առանձին ոլորտները և […]
16:47 30.03.2021
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին: Նիստի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
17:03 29.03.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յամադային իր դիվանագիտական ծառայության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ուղղությամբ տարված աշխատանքի համար և բարձր գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դեսպան Յամադան իր հերթին վերահաստատել է Ճապոնիայի պատրաստակամությունն աջակցել […]
20:40 26.03.2021
Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: […]
20:03 26.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։ Քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող […]