TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Արխիվ

Կայացել են ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև

15:53 22.05.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ին Մոսկվայում կայացել են ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը: Քննարկվել է միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ […]

̰
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ

15:20 22.05.2021

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին. ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:19 21.05.2021

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), որը զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ: Ավետ Ադոնցը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ

13:24 21.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել […]

̰
Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին

20:25 20.05.2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դտախազություն:   Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, […]

̰
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիպում ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանիի հետ

19:30 20.05.2021

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին:   Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. […]

̰
Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

16:37 20.05.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի […]

̰
Մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն ևս 10 համայնքում

15:09 20.05.2021

Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, […]

̰
Գործադիրը երկարացրել է մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը

15:02 20.05.2021

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ մանկատան մի շարք շրջանավարտներ համավարակով պայմանավորված չեն կարողացել վերադառնալ Հայաստան և հնարավորություն չեն ունեցել դիմելու բնակարանի գնման վկայագիր ստանալու համար։ Որոշմամբ առաջարկվում է բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը […]

̰
Հաստատվել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

14:57 20.05.2021

Կառավարությունը հաստատել է Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը: Ըստ […]

̰
ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսվում է կրճատել անկանոն և անօրինական միգրացիան

14:47 20.05.2021

Կառավարությունը հաստատել է ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը: Հայեցակարգով ՀՀ կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները ՀՀ քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ: Հայեցակարգը սահմանում է ՀՀ-ում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախ խմբերը և նպատակները՝ միգրացիայի կառավարման և ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում, անկանոն և անօրինական […]

̰
Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման

14:45 20.05.2021

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի […]

̰
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում արևային կայաններ կկառուցվեն

14:35 20.05.2021

Կառավարության որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։ Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ […]

̰
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Բելառուս

18:20 19.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը Մինսկ գործուղելու մասին: Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 27-28-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի: […]

̰
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան

17:41 19.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել. «Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է տալիս հանրությանը՝ ստեղծված իրավիճակի մասին: Իրադրությունը կայուն է, բայց լարված, և, մյուս կողմից, պետք […]

̰
Վահան Քերոբյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության հնարավորությունները

18:23 18.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։ Դեսպան […]

̰
Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար․ Շոյգու

19:12 17.05.2021

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի […]

̰
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները հեռախոսազրույցում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

18:46 17.05.2021

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

18:25 17.05.2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

17:57 17.05.2021

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքը

17:43 17.05.2021

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը: Օրենքի համաձայն՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

17:25 17.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի […]

̰
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ՌԴ

17:13 17.05.2021

Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Անհայտ զինվորի գերեզմանին: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվա այցելած պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր […]

̰
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

16:57 17.05.2021

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը՝ արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը […]

̰
Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

12:18 17.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, […]

̰
Տեղի է ունեցել Արա Այվազյանի և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետի հանդիպումը

16:29 15.05.2021

Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։ Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը […]

̰
Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը. ՀՀ ԱԳՆ

13:08 15.05.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Հայաստանի սահմանամերձ մարզերում իրավիճակի վերաբերյալ միջազգային արձագանքի առնչությամբ. «Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից: ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական […]

̰
Արա Այվազյանը և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահը քննարկել են ՀՀ պետական սահմանին ստեղծված դրությունը

19:10 14.05.2021

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

11:50 14.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի […]

̰
Արա Այվազյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

19:56 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է  Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության […]

̰
BACK_TO_TOP