TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

Արխիվ

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր

12:06 26.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, […]

̰
Պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության ռազմական կցորդը քննարկել են հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր

19:44 25.03.2021

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային […]

̰
Վարչապետը և Իրաքի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հարցերը 

19:27 25.03.2021

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

18:43 25.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարի հետ

17:57 25.03.2021

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Ողջունելով իրաքյան պատվիրակությանը՝ նախարար Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-իրաքյան դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում […]

̰
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում

12:39 25.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն […]

̰
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

18:45 22.03.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

18:25 22.03.2021

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման […]

̰
ՀՀ վարչապետը պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

18:09 22.03.2021

ՀՀ վարչապետը  Նիկոլ Փաշինյանը Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով  ստեղծելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի վարչապետի […]

̰
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

12:48 22.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ զորամասեր

22:32 20.03.2021

Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եղել է զինված ուժերի ինժեներասակրավորային, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորամասերում: Զորատեսակների հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասերի ենթակառուցվածքները, իրականացվող աշխատանքները, զորանոցային և ուսումնական պայմանները: Զեկուցվել են զորամասերի մարտական խնդիրներն և զարգացման ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսված են զորամասերի ենթակա անձնակազմի […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին

14:53 20.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։ Լիահույս ենք, որ Հայաստանի և […]

̰
Վարչապետը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

14:26 20.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

14:12 20.03.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ այս օրը նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը «միասին ապրելու»՝ համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Հայաստանը, որը ներկայումս […]

̰
Զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

21:40 19.03.2021

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։   Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

21:13 19.03.2021

Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ […]

̰
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանում Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով

20:21 19.03.2021

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի […]

̰
ՀՀ փոխվարչապետն հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

20:17 18.03.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ […]

̰
Վարչապետ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

19:41 18.03.2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ է նշանակվել Աղավնի Միրզոյանը։

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

17:34 18.03.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու […]

̰
Կառավարությունը նախատեսում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ծառայություններ մատուցելու նպատակով

13:09 18.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, […]

̰
ՀՀ և Էստոնիայի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

19:32 17.03.2021

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում: Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է  երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […]

̰
Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

19:27 17.03.2021

Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ: Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, […]

̰
Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետները

18:59 17.03.2021

Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:

̰
Վարչապետն ընդունել է Միխայիլ Զուրաբովին

19:17 16.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին: Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը

18:21 16.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ՝ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ […]

̰
Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա

18:11 15.03.2021

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակությունը։ Այս մասին որոշում է կայացրել  ՀՀ վարչապետը։ Պատվիրակության կազմում  են  Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։ Ըստ վարչապետի որոշման, ՀՀ  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է  ներկայացնելու գործուղման արդյունքների […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

20:52 11.03.2021

Այսօր  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով. «Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել: […]

̰
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է գնդերեցների եռամսյա հաշտվետու ժողովը

20:08 09.03.2021

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ժողովին քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։

̰
Ստեփանակերտի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ չեն նվազելու․Արցախի նախագահ

20:07 05.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Երկրի ղեկավարը նախ իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուներին ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ցուցաբերած նվիրվածության և քաղաքացիական պատասխանատվության բարձր աստիճանի համար, ապա անդրադարձել […]

̰
BACK_TO_TOP