TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

18:17 19.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ […]

̰
Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. Արմեն Սարգսյանը զրուցել է Նուբար Աֆեյանի հետ

17:06 19.05.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու […]

̰
Վանաձորի երկու բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

13:54 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում նույն քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 9-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված հրազենով կյանքից […]

̰
Քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը

13:52 18.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է […]

̰
Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ

19:56 15.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի […]

̰
Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից. Արմեն Սարգսյանի հարցազրույցը StratNews Global-ին

15:03 15.05.2020

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին: Նախագահը պատասխանել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն, ինչպես նաև գլոբալ համավարակին վերաբերող հարցերին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև. – Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ձեր երկրում իրավիճակը նույնն է, ինչ ամբողջ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

17:18 14.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները: «Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, և դա մեր քաղաքական կարևոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը […]

̰
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. Արմեն Սարգսյան

16:50 14.05.2020

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու […]

̰
«Մենք պետք է շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը՝ այս ոլորտում պատասխանատվություն պատվիրակելով նաև յուրաքանչյուր քաղաքացու». Փաշինյան

14:57 14.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Հարգելի գործընկերներ, երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի նոր, 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք։ Մենք վերջին շրջանում […]

̰
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

22:06 13.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի […]

̰
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները

19:29 13.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն […]

̰
Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին

16:09 13.05.2020

Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում:  «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար […]

̰
Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. վարչապետ

15:17 13.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Իր խոսքերով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը:  «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, […]

̰
Տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

20:40 12.05.2020

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, […]

̰
Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին

20:22 12.05.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին․ «Հարգելի գործընկերներ, Նախ և առաջ, անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ և ևս մեկ անգամ ցանկանում շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում: […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներն ու գյուղոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

19:45 12.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին: Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

12:54 12.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

̰
Դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

19:41 11.05.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

19:03 11.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։ Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների […]

̰
Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և 14 հարակից օրենքների մասին

18:37 11.05.2020

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

13:55 11.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

12:20 11.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ այդ պաշտոններին նշանակվել են Վրեժ Գալոյանը և Գնել Հասրաթյանը: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վրեժ Գալոյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ», «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի […]

̰
Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ

18:32 09.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանի հետ: Նախագահը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել վետերանին և բարեմաղթանքներ հղել։ «Այս տոնը բոլորի տոնն է։ Կարևոր է, որ բոլորս հիշենք և դասեր քաղենք,-մասնավորապես ասել է նախագահը։-Հաղթանակի ամենակարևոր գրավականը եղել է միասնականությունը։ Մեր բոլոր ապագա […]

̰
Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը վետերանների հետ հետևել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին

17:37 09.05.2020

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ  Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են […]

̰
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

17:09 09.05.2020

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Բելառուսի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։ Մարտի դաշտում մեր հայրերի և պապերի սխրանքն, ինչպես նաև թիկունքում հաղթանակը կերտողների անձնուրաց աշխատանքը մեզ համար մնալու […]

̰
Նախագահին շնորհավորել են Ղազախստանի նախագահը և Նուրսուլթան Նազարբաևը

16:19 09.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտի նորակառույց թաղամաս

14:50 09.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն […]

̰
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագաh Արմեն Սարգսյանին

14:41 09.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին […]

̰
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

11:44 09.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ […]

̰
Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

19:50 08.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահի խոսքերով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու […]

̰
BACK_TO_TOP