TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+11.09 oC

Արխիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ

18:25 26.05.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ: Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ:

̰
Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

18:18 26.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում […]

̰
Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ

16:57 26.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ: Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, տեղեկություններ փոխանակել համավարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, խոսել իրավիճակից դուրս գալու լուծումների մասին: Սերբիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին՝ նշելով, որ իրենք […]

̰
Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ

15:20 26.05.2020

«Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից,- ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել […]

̰
Վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին երկրի ազգային տոնի առթիվ

14:17 26.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու […]

̰
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը ևս. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

13:37 26.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով Հայաստանի […]

̰
Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալն այն գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը. Արմեն Սարգսյան

13:02 26.05.2020

«Չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։ Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի»,- ռուսաստանյան «Սպուտնիկ-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում Մարտի 1-ի […]

̰
Վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակի կարգավորման հիմքը․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Սպուտնիկին»

11:32 26.05.2020

«Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններով ամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի»,- «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Պիսարենկոյին տված բացառիկ հարցազրույցում ասել […]

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ

18:40 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ: Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու […]

̰
Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը

17:36 25.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման […]

̰
Նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին

16:54 25.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին: Օրերս նախագահ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր, որ Չինաստանից ստացված բժշկական պարագաներից, որոնց մի մասը որպես նվեր ուղարկվել է հատուկ Հանրապետության նախագահի աշխատակազմին, այդ թվում՝ դիմակներ, նախագահի աշխատակազմը […]

̰
Նախագահը հետմահու պարգևատրել է գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին

15:38 25.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Եղիազայանին պարգևատրելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի Եղիազարյանին հետմահու պարգևատրել Երախտագիտության […]

̰
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

13:04 25.05.2020

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի շրջանավարտներ Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

12:46 24.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին և Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և երջանկություն: Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է […]

̰
Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանը միտված աշխատանքները

19:09 23.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային: Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել […]

̰
Կարգապահական տույժեր դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում

18:17 23.05.2020

Հաղորդագրությամբ հայտնել էինք, որ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ […]

̰
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

18:12 23.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով […]

̰
Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն. Արմեն Սարգսյանը կրթական համակարգի փոփոխությունը համարում է համավարակի դասերից մեկը

18:17 22.05.2020

«Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Պետք է սկսել կրթական համակարգից»,– «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով արագ փոփոխվող և նոր մարտահրավերներով աշխարհում կրթության դերի մասին և կրթական համակարգի փոփոխությունը համարելով համավարակից քաղած դասերից […]

̰
Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա. Փաշինյանը՝ Հարությունյանին

12:47 22.05.2020

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: «Պարոն Վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը Ձեր մասնակցության և այն խոսքերի, մտքերի համար, ոոոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր […]

̰
Արայիկ Հարությունյանը ստանձնել է նախագահի պաշտոնը

19:52 21.05.2020

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը: Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը: Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին: Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը: «Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ… Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ… Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի […]

̰
Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

19:45 21.05.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման […]

̰
Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը համավարակով պայմանավորված իրավիճակում. նախագահն ընդունել է ՀՀ ՄԻՊ-ին

18:16 21.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը […]

̰

15:12 21.05.2020

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեցին Քրեական և Քրեական դատավարության մասին նոր օրենսգրքերի նախագծերը: Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծով. Հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները և դրանցում նախատեսվել են նաև հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության և պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա […]

̰
Պետք են խստագույն միջոցներ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ

15:09 21.05.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք: Ընդհանուր արձանագրվել է 70 մահ: Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ […]

̰
Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

12:55 21.05.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է տարածել, որը վերաբերում է Արցախում այսօր կատարվող իրադարձություններին. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։ Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս […]

̰
Վարչապետը հիմնական խնդիր է համարում հետևյալը. սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և վիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ

19:41 20.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները […]

̰
Նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանի և Արսեն Համբարձումյանի հետ

18:09 20.05.2020

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ […]

̰
Նախագահը ստորագրել է «1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը

17:40 20.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը, որով ընդլայնվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը: Բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա ստեղծվում է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի զարգացնելու մասնակից […]

̰
Վարչապետին է ներկայացվել արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

15:38 20.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ: Խորհրդակցության սկզբում վարչապետը նախ նշել է. «Գործնականում կառավարությունն ընթացիկ կառուցվածքը ստացել է մեկ տարի առաջ՝ օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով: Իհարկե, մի շարք նախարարությունների կյանքում այդ առումով […]

̰
Վարչապետը շնորհավորել է Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

18:59 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ […]

̰
BACK_TO_TOP