TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

Արխիվ

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա

12:47 09.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է:  «Վերջին […]

̰
Կառավարությունը կանի անհնարինը, բայց շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան

22:26 06.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա […]

̰
Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Վարչապետ

20:53 05.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս գրվել հիվանդանոցից։ Վարչապետը նախ անդրադարձել է պարետատան այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումներին։  «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

20:08 05.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
«Բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու՝ պետություն ունենալու կամքի արտահայտություն». վարչապետ

14:38 05.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Մեծարգո փոխնախագահներ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահ Մշտական հանձնաժողովների նախագահներ Ազգային ժողովի պատգամավորներ Կառավարության հարգելի անդամներ […]

̰
Մեր խնդիրն է՝ մեր անհատական վարքագծով թեթևացնել առողջապահական համակարգի բեռը. վարչապետ

13:42 04.06.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հույս ունեմ՝ առողջ եք բոլորդ: Սկսում ենք կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի նիստի աշխատանքները: Բայց նախ կուզենայի, որ անդրադարձ կատարենք հակահամաճարակային և համաճարակային իրավիճակին: Պարոն Թորոսյան, խնդրում եմ, տեղեկատվություն տվեք վերջին զարգացումների վերաբերյալ: […]

̰
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան

18:36 03.06.2020

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասված է նախագահի հրամանագրում:

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Արմեն Խաչատրյանի ընտանիքին

18:26 03.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական, քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

̰
Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

18:22 02.06.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և […]

̰
Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը

15:10 02.06.2020

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի […]

̰
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչությունը նոր պետ ունի

12:51 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Գոռ Ալեքսանյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Գոռ Ալեքսանյանի դիմումը՝ 1. […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

12:36 02.06.2020

Վարչապետը որոշում է ստորագրել Կարինե Գևորգյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Կարինե Գևորգյանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

12:20 02.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել […]

̰
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

20:17 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր […]

̰
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևը

20:00 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը: Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական […]

̰
Նախագահական կայք երեխաների համար

18:17 01.06.2020

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ Հանրապետության նախագահի գործառույթներին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը […]

̰
Վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ

17:39 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

16:03 01.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ: Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք:

̰
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

16:01 01.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

14:26 01.06.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին: Հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա […]

̰
Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

13:41 01.06.2020

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Նիկոլ Վովայի Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են […]

̰
Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

13:37 01.06.2020

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է  հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:   «Հարգելի Նիկոլ Վովայի   Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:   Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման  ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման […]

̰
Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

17:07 30.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: […]

̰
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

20:09 29.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: «Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն հայտնել Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ: Վստահ եմ, որ միջազգային համագործակցութան և համատեղ ջանքերի շնոհիվ մարդկությանը շուտով […]

̰
Նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը

18:20 29.05.2020

««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին: Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. […]

̰
Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

17:19 29.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

13:33 28.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում ասված է.  «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթով­պիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցությամբ։ Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող […]

̰
Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր մարտահրավերներն ակնհայտ են. Փաշինյանը՝ Արցախի նախագահին

13:14 28.05.2020

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի […]

̰
Միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան․ վարչապետի շնորհավորական ուղերձը

09:44 28.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 21-ին, թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ, և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու Էջմիածին […]

̰
Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ

18:55 26.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին: Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին: Վարչապետ […]

̰
BACK_TO_TOP