Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. Արմեն Սարգսյան

16:50 14.05.2020

Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

«Այգու ստեղծման գաղափարի հիմքում միասնականությունն է: Այն լինելու է համազգային այգի, հիշողության այգի: Այն պետք է դառնա Ծիծեռնակաբերդի հուշարձանի գաղափարի շարունակությունը՝ միևնույն ժամանակ լուծելով թե՛ տարածքի բարեկարգման, թե՛ մայրաքաղաքի համար մեծ կանաչ գոտու ապահովման հարցը,– ներկայացնելով ծրագիրը՝ ասել է նախագահը:– Այգու նախագծի իրականացումը, դրա շուրջ հանրային քննարկումները, մարդկանց, կազմակերպությունների ներգրավումը նաև ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու, ինչն այս պահին շատ կարևոր է բոլորիս համար»:

Անդրադարձ է եղել նաև այգու նախագծի իրականացման մոտեցումներին: Նախագահը նշել է, որ հանրային այգիների ձևավորման և լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտաց­ած աշխարհահռչակ Randle Siddeley Associates ընկերությունը տարիներ առաջ իր պատվերով համապատասխան ուսում­նասիրություն է կատարել և մասնագիտական առաջարկ ներկայացրել:

Այգու գաղափարի գործնական իրականացման փուլում անհրաժեշտ կլինի ներգրավել տարբեր մասնագետների, ստեղծել մասնագիտական խումբ, որը կմշակի ճարտարապետական համալիրին համահունչ լուծումներ:

«Մոտեցումն այն է, որ բոլոր լուծումներն ու նախագծերը դրվեն հանրային քննարկման: Կարևոր է, որ չվնասվի տարածքի ոչ մի ծառ և ոչ մի թուփ: Այգին պետք է ստեղծվի՝ պահպանելով եղածը և տնկելով նորերը»,– նշել է նախագահը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին այգու ստեղծման գաղափարը հնչեցնելուց հետո Հանրապետության նախագահի գրասենյակը բազմաթիվ արձագանքներ է ստացել Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններից, անհատներից, մասնագետներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաձեռնությանը: Գաղափարը ողջունել և դրա իրականացմանն իրենց սատարումն են հայտնել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

18:24 09.07.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

18:18 09.07.2025

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Հուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

18:12 09.07.2025

«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է

«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:06 09.07.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

SHANTNEWS

18:00 09.07.2025

SHANTNEWS

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

17:55 09.07.2025

Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...

BACK_TO_TOP