TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր

23:43 21.03.2020

Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հնագույն վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։

̰
Վրաստանը խստացրել է մուտքի կանոնները բեռնափոխադրումների համար

20:51 21.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է բեռնափոխադրում իրականացնող տնտեսվարողներին Վրաստանում ուժի մեջ մտած նոր ընթացակարգերի վերաբերյալ: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում […]

̰
ՀՀ քաղաքացիները չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում` Վերին Լարսի անցակետով. ԱԳՆ

20:13 21.03.2020

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նովրուզի կապակցությամբ

19:59 20.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն: Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, […]

̰
Վարչապետ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին

19:56 20.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջեր­մո­րեն շնոր­հա­վո­րում եմ Ձեզ և Ի­րա­նի բա­րե­կամ ժո­ղովր­դին ի­րա­նա­կան Ա­մա­նո­րի՝ Նով­րուզի կա­պակ­ցութ­յամբ: Թող գա­լիք տա­րին Ի­րա­նի հա­մար լի­նի բո­լոր ո­լորտ­նե­րում ձեռք­բե­րում­ների, […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008-2009թթ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

19:41 20.03.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ:   Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ Ազատության հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և […]

̰
Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար 

19:13 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում […]

̰
Դասախոսությունների շարք և նախագահական մրցույթ. Արմեն Սարգսյանի առաջարկն ուսանողներին

18:16 20.03.2020

Ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ՝ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար. սա է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած առցանց դասախոսությունների շարքի նպատակը: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Նյութական պահուստի մասին օրենքը և կից օրենքների փաթեթը

15:11 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Նյութական պահուստի մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

13:06 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

̰
Զինծառայողը ձերբակալվել է` սպանություն կատարելու կասկածանքով

20:45 19.03.2020

2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, ինչպես նաև […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

19:27 19.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը […]

̰
Նախագահի հրամանագրով` Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

18:30 19.03.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Մարտիրոսյանն ազատվել […]

̰
Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

18:26 19.03.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով` Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի […]

̰
Առավել ուշադրություն և հոգատարություն տարեցների ու նրանց առողջության նկատմամբ. նախագահն օրենք է ստորագրել

17:46 19.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով: Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

14:42 19.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով: Բարձր եմ […]

̰
Արցախում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի

21:56 18.03.2020

Ստեփանակերտում այսօր` ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջում։ Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ […]

̰
Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությունից. նախագահը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

18:10 18.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին: Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: […]

̰
14 մլն դրամի վնաս՝ պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում կատարված առերևույթ չարաշահումներով

15:31 18.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

12:43 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետի պաշտոնում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ԶՈւ-ում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը

17:43 17.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի […]

̰
Ի՞նչ դիմումներ է հնարավոր ներկայացնել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում մարտի 16-23-ը

14:45 17.03.2020

ՀՀ կադաստրի կոմիտեն տեղեկացնում է. «Հարգելի’ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, առցանց մատուցվող ծառայությունները զարգացնելու, ինչպես նաև ձեր ժամանակը խնայելու նպատակով որոշվել է. ⏰սույն թվականի մարտի 16-ից 23-ը Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում հնարավոր է ներկայացնել միայն դիմումների հետևյալ տեսակները. ✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, ✅ Իրավունքի դադարման պետական գրանցման, ✅ Անշարժ գույքի հասցեի […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին

12:12 17.03.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Բարձր գնահատելով հայ-իռլանդական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն իռլանդացի իր գործընկերոջն ուղղված՝ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերի հետ մեկտեղ, անդրադարձել է տարիներ առաջ ունեցած իրենց հանդիպմանը: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը որպես Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը

22:58 16.03.2020

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկմանը: «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, Քիչ առաջ կառավարությունը որոշում կայացրեց՝ ժամը 18։30-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանել արտակարգ դրություն։ Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ։ Ուզում եմ արձանագրել, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ նոր տեղեկատվություն, քան այն […]

̰
Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները. ՊՆ

21:23 16.03.2020

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված […]

̰
Անակնկալ ստուգումներ 2-րդ զորամիավորումում

20:55 16.03.2020

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու հենակետերի ապահովվածությունն ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Ստուգող հանձնաժողովը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:  

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

20:50 16.03.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով: Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող […]

̰
Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվում է արտակարգ դրություն

20:12 16.03.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես […]

̰
Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով

20:05 16.03.2020

Նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը նոր կորոնովիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով․ Նախ և առաջ, ես ողջունում եմ ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է […]

̰
Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահի հետ քննարկել է աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը

18:50 16.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ, կարևորել իշխանությունների համակարգված ու հավասարակշռված […]

̰
BACK_TO_TOP