TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

14:31 14.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի […]

̰
Արմեն Սարգսյանն ու Ժոնաթան Լաքոտը մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

15:04 13.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը: Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ […]

̰
Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք․ Փաշինյան

14:36 13.03.2020

Հայաստանում մինչև մարտի 23-ը դադարեցվում է կրթական հաստատությունների գործունեությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 6 մարդ, […]

̰
Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորել է Ֆրանցիսկոս պապին

11:35 13.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին […]

̰
Արմեն Սարգսյանը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրները

18:10 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին: Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները:

̰
Նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումը սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ

17:10 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի […]

̰
Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում. դատախազություն

14:38 11.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, […]

̰
Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը

19:59 10.03.2020

Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Ժոզեֆ Բորելը մտքեր են փոխանակվել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի շուրջ

21:22 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի […]

̰
Տոնական ընդունելություն նախագահական նստավայրում

19:43 09.03.2020

Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված:  «Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,– ասել է նախագահը: -Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման […]

̰
Բարեփոխումների իրականացման գործում ամեն պահի զգացել ենք ԵՄ օգտակար աջակցությունը. Փաշինյանը` Շառլ Միշելին

18:40 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը: Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և […]

̰
Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում. Տուսկը` Փաշինյանին

18:31 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ողջունելով վարչապետին` Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

18:12 09.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին: Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք: Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված […]

̰
Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ՝ ծանոթանալով նոր սննդակարգին

23:17 07.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն […]

̰
10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը մայրի ծառի սերմ է ցանել

16:19 07.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ […]

̰
Նախագահը Կանանց տոնին ընդառաջ հյուրընկալել է վաստակաշատ հայուհիների

13:18 07.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա […]

̰
Վարչապետին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում նոր նախաձեռնություններ և ծրագրեր

20:36 06.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

17:38 06.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում վերջերս նախագահական նստավայրում ռուսական ռոմանսի երեկոյի կազմակերպման համար, որը նվիրված էր Մեծ հաղթանակի 75-ամյակին: […]

̰
Անակնկալ ծննդյան օրվա առթիվ. նախագահը հեռախոսով շնորհավորել է փոքրիկ Ռոմիկին

16:16 06.03.2020

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և […]

̰
Փորձենք ապրել ավելի առողջ կենսակերպով. նախագահը ստորագրել է հակածխախոտային օրենքները

12:55 06.03.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները: […]

̰
Վարչապետը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը

18:10 05.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: […]

̰
Զինված ուժերում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

13:57 05.03.2020

Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ. ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական […]

̰
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան. նախագահ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին

13:13 05.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ «Եռաբլուր» է եկել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով: Նա […]

̰
Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացված 12 հաղորդումներից 7-ով ստուգողական գործողություններ են իրականացվում

19:44 04.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

17:58 04.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: Հանրապետության նախագահը մարտի 4-ին ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

̰
2019թ. բացահայտվել է Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով և այլ իրավախախտումներով պետությանը պատճառված այնքան վնաս, որքան 2013-2018թթ.

16:05 04.03.2020

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական […]

̰
Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը. Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

19:58 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցխե-Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում: […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ

19:43 03.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով: Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ օրերս Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները և 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին: Հանդիպմանը խոսվել է նաև […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ

16:03 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

14:33 03.03.2020

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած […]

̰
BACK_TO_TOP