TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Վերջին 1.5 տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Փաշինյանի և Գախարիայի հանդիպումը

14:10 03.03.2020

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին: Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ […]

̰
Օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել հայ-վրացական համագործակցությունն ընդլայնելու համար

13:59 03.03.2020

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա. «Ողջունում եմ Հայաստանի վարչապետին: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն հյուրընկալել Ձեզ Թբիլիսիում, Վրաստանում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և մենք ամեն օր պետք է […]

̰
Փաշինյանը կհանդիպի նաև Սալոմե Զուրաբիշվլիի, Իլյա Երկրորդի հետ

11:58 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի կունենան հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Հանդիպումներ են նախատեսված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բուլղարիայի նախագահին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ

09:56 03.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

18:48 02.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից […]

̰
Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

14:52 02.03.2020

2020 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական […]

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

12:54 02.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի պաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

18:20 28.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

14:01 28.02.2020

Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին ու գործընկերներին

13:33 28.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին։ Աշխարհով մեկ սփռված մեր կանգուն, կիսավեր և խոնարհված պատմա­մշակութային ժառանգությունը Սամվել Կարապետյանի ջանքերով հայի և հայության ներկայության մասին բազմալեզու խոսուն վկայագիր է դարձել։ Նրա արժեքավոր […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

11:26 28.02.2020

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

̰
Վարչապետը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության ծրագրի ստորագրումը

18:39 27.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է, և կարևոր համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների […]

̰
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Մոլդովա

17:58 25.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են […]

̰
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետն ընդունել է Միրոսլավ Լայչակին

19:20 24.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարևորել է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք և որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ […]

̰
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:57 24.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վահրամ Կաժոյանը նշանակվել է Լաոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասվում է […]

̰
Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

17:10 24.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Խորհրդակցության սկզբում վարչապետը […]

̰
Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

15:00 24.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։ Համոզված եմ, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

09:47 24.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

14:13 23.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

10:59 23.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: […]

̰
«Նախագահական համերգաշար». Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

21:42 21.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

20:40 21.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

18:58 21.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

18:42 21.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արազ Պապիկյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արազ Պապիկյանին նշանակել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

16:05 21.02.2020

5-րդ զորամիավորման ենթակա N զորամասը փետրվարի 20-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը ստացել է հաստիքային զենքը, դուրս է բերվել մարտական տեխնիկան: Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները և կատարել առաջադրված խնդիրները:

̰
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

15:56 21.02.2020

2020թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում […]

̰
Վարչապետը նոր նշանակում է կատարել

15:20 21.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

17:45 20.02.2020

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին: Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, […]

̰
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին․ Փաշինյան

10:56 20.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: «Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով […]

̰
Արթուր Դավթյանն ԱՀ գործընկերոջ հետ վարել է Արցախի ընտրություններին նվիրված խորհրդակցությունը

22:00 19.02.2020

Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում […]

̰
BACK_TO_TOP