14:45 17.03.2020
ՀՀ կադաստրի կոմիտեն տեղեկացնում է.
«Հարգելի’ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, առցանց մատուցվող ծառայությունները զարգացնելու, ինչպես նաև ձեր ժամանակը խնայելու նպատակով որոշվել է.
⏰սույն թվականի մարտի 16-ից 23-ը Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում հնարավոր է ներկայացնել միայն դիմումների հետևյալ տեսակները.
✅ Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
✅ Իրավունքի դադարման պետական գրանցման,
✅ Անշարժ գույքի հասցեի գրանցման,
✅ Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
✅ Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
✅ Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
✅ Նոր վկայականի տրամադրման,
✅ Սխալների ուղղման,
✅ Վարույթի դադարեցման,
✅ Փաստաթղթերի պատճենների տրամադրման։Բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումները կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիշյալ ժամանակահատվածում ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205,
☎️060-474221»:
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...