TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Արխիվ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

15:09 19.02.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմեդ Հաջ Իբրահիմին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից խորին շնորհակալություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում զարգացումները։

̰
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:34 18.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ: Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն

15:18 18.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել […]

̰
Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ. Արմեն Սարգսյան

18:37 17.02.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդրադարձել է վերջին օրերին ԶՈՒ-ում տեղի ունեցող ցավալի դեպքերին` ցավակցություն հայտնելով հայտնել ծառայության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Ներկայացնենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ […]

̰
Նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիի հետ

18:20 17.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

̰
Վարչապետի մոտ խորհրդակցությանն անդրադարձ է եղել ԶՈՒ-ում մահվան դեպքերի հանգամանքներին

17:15 17.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

13:36 17.02.2020

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին են վկայում միջազգային […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

10:59 16.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների: Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

10:12 16.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական […]

̰
Հայաստանը և Լեռնաին Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել կոնֆլիկտի լուծման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

23:58 15.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար […]

̰
Նախագահ Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

21:59 15.02.2020

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող’ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են […]

̰
Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի հետ

18:59 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետի և Լատվիայի նախագահի հետ

16:10 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ: Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, […]

̰
Փաշինյանը հանդիպել է Քուվեյթի վարչապետի հետ

16:10 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

15:12 15.02.2020

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, […]

̰
Այս աշխարհը փոխվելու է, և եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

14:58 15.02.2020

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’​ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

12:38 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին՝ Պետականության օրվա առթիվ

11:24 15.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին

21:00 14.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Իգոր Նիկոլայի, շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Մենք բավական հաճախ ենք հանդիպում ԵԱՏՄ, ԱՊՀ և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ։ Կարծում եմ՝ մեր հանդիպումների այս ինտենսիվությունը […]

̰
Լյուքսեմբուրգում նախատեսվում է անցկացնել ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով. Նիկոլ Փաշինյան

20:43 14.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Վարչապետը, կարևորելով այսօրվա հանդիպումը, նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը: «Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման […]

̰
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

19:54 14.02.2020

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն: ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:   Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: […]

̰
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

14:58 14.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը

14:20 14.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության […]

̰
Ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից. Նիկոլ Փաշինյան

08:20 14.02.2020

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: «Հայաստանը միշտ եղել […]

̰
Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

20:48 13.02.2020

Փետրվարի 13-ին  մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։ Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, […]

̰
Բեռլինում տեղի են ունեցել հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

20:27 13.02.2020

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ […]

̰
Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ

16:48 13.02.2020

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի […]

̰
Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող անձանց շրջանակը

14:48 13.02.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2020 թվականի համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հաշվառվել են նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանին

13:13 13.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մտքեր փոխանակել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

19:05 12.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին ստորագրել է. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն […]

̰
BACK_TO_TOP