Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ

16:48 13.02.2020

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել: Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ևս մի կարևոր նպատակադրում ունի: Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,– ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինի, որքան Գերմանիայում է:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին:

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:11 05.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

SHANTNEWS

20:00 05.07.2025

SHANTNEWS

The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններում

19:55 05.07.2025

The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններում

ԱՄՆ-ում իշխող Հանրապետական ​​կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական ​​պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական ​​պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...

Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքով

19:44 05.07.2025

Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքով

Իսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...

Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկում

19:32 05.07.2025

Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» կլինիկաներից մեկում

Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում: «Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ, այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար […] ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին

19:22 05.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Դամասկոս կատարած այցի ժամանակ։ «Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները, քանի որ մեր շահերից է բխում աջակցել նոր կառավարությանը՝ բոլոր սիրիացիների համար կայուն, ավելի անվտանգ և բարգավաճ ապագա կառուցելու իր հանձնառությունը կատարելու գործում», – ասել է […] ...

BACK_TO_TOP