17:20 18.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել […]
16:00 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, […]
14:16 18.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա ԱԹՈՅԱՆԻՆ նշանակել Արարատի […]
18:54 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում: «Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները […]
18:31 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ:
16:09 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար […]
13:41 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ և «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։ Միջազգային փորձագետները մեր երկրում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական […]
13:08 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, […]
11:33 17.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով ճանաչողական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության պատմությանը և ավանդույթներին: Նրանց են ներկայացվել ազգային ավանդական գորգագործության նմուշները, հայկական զարդանախշերի նշանակությունը: Գորգագործման սրահում […]
10:38 17.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ […]
18:49 16.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով […]
18:35 16.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը: Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանաչվել է առաջատար, և միջազգային […]
17:28 16.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը […]
11:46 16.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամները Նունե Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի ցուցասրահներով, ծանոթացել կենտրոնի պատմությանը: «Խանջյան» սրահում նրանք հատկապես մեծ ուշադրությամբ դիտել են մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: […]
09:47 16.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները […]
17:23 15.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]
17:06 15.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի վարչությունից: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է […]
19:44 14.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա: Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու […]
11:48 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ […]
23:05 13.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը և այլք։
19:23 13.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով: Ողջունելով […]
18:29 13.09.2019
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու […]
17:25 13.09.2019
Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում […]
13:49 13.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա […]
23:22 12.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային: «Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող […]
20:49 12.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները […]
14:11 12.09.2019
Սեպտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար: Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային […]
20:29 10.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` […]
15:49 10.09.2019
Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
19:18 09.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և […]