19:46 30.04.2019
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:
Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ թվով 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 14-ը՝ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անառակաբարո գործողությունների, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 7-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 5-ը՝ սպանության, մնացածը՝ ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով:
Հարուցված 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ, 11-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան, իսկ 224-ով քրեական գործով վարույթը կարճվել է, որոնցից 63-ը՝ արդարացնող հիմքով, 161-ը՝ ոչ արդարացնող, այդ թվում` 126-ը՝ հաշտության հիմքով: 9 քրեական գործով վարույթը կասեցվել է հանցանք կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 76-ը փոխանցվել է հաջորդ տարի:
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով դատախազին բացառիկ իրավասություն է վերապահվել հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Քրեադատավարական նոր իրավակարգավորման պայմաններում ենթադրյալ բռնարարն այլևս չի կարող վստահ լինել, որ տուժողի հետ հաշտության մեխանիզմի կիրառմամբ ամեն անգամ կկարողանա խուսափել քրեական հետապնդումից, իսկ հանցանքն ապացուցվելու դեպքում նաև քրեական պատասխանատվությունից, ինչը ընտանիքում բռնությունները շարունակելու հնարավորություններ էր ստեղծում:
Դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների համար 2018թ. մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը: Բացի այդ՝ ստուգվում են նաև բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումները: Անօգնական է դիտարկվում այնպիսի վիճակը, երբ ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից:
Նախատեսվել է, որ նշված հանգամանքների առկայությունը ստուգելու նպատակով վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից պարտադիր կազմակերպվում է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ անձամբ հավաստիանալու անձի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու իրողության մասին: Եվ այն դեպքում, երբ պարզվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգ կա, վերջինիս վիճակը, համաձայն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության համատեքստում, գնահատվում է որպես անօգնական:
Նման դեպքում, ըստ մշակված և գործադրվող ուղեցույցի, դատախազի՝ հանրային կարգով քրեական գործ հարուցելու լիազորությունը համարվում է պարտադիր, այլ ոչ թե հայեցողական:
ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ հանձնարարականից հետո՝ 2018 թվականի ընթացքում մասնավոր մեղադրանքի 34 դեպքով, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելու հանգամանքից, երբ պարզվել է, որ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարողացել պաշտպանել իր իրավաչափ շահերը, դատախազների կողմից հարուցվել են 34 քրեական գործեր:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...