TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+14.82 oC

Արխիվ

Երեք փոխնախարարների պաշտոններում փոփոխություններ են եղել. վարչապետը որոշում է ստորագրել

11:30 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1684-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Վարչապետի որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում Արթուր Հովհաննիսյանին փոխարինում է Վիգեն Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնում Արմեն Փամբուխչյանին փոխարինում է Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Տիգրան Քալանթարյանին

11:16 17.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Տիգրան Քալանթարյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի […]

̰
Տուն-ինտերնատում խնամվող քաղաքացուն Պաշտպանի աջակցությամբ կատարել են սրտի անվճար ստենտավորում

10:48 17.04.2019

Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում: Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

10:44 17.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: «Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

10:38 17.04.2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների […]

̰
Փաշինյանը դստեր հետ ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը

21:00 16.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը:

̰
Մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և N զորամասի հրամանատարին

20:39 16.04.2019

2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: Նշված […]

̰
Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննված քրգործի նախաքննությունն ավարտվել է

20:15 16.04.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են […]

̰
Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին. նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

19:36 16.04.2019

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: «Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ […]

̰
Նախագահը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ

18:18 16.04.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները. Փաշինյանը` Մակրոնին

17:46 16.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´ պարոն նախագահ Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության […]

̰
Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության. Նիկոլ Փաշինյան

16:05 16.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդես են եկել հանդիսավոր շքերթով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգարժան պետ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ Թույլ տվեք նախ շնորհավորել ձեզ և բոլորիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղիղ 1 […]

̰
Քննություն է տարվում՝ Երևանում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

10:41 16.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով  իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել […]

̰
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

22:06 15.04.2019

Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

20:49 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ,  այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են […]

̰
Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

19:20 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի ազգային ագրարային համալսարան այցից հետո պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Հարց – Այսօր արտաքին գործերի նախարարների հանդիպումն է, Դուք նախորդ անգամ ասացիք, որ նոր կետից եք բանակցությունները սկսել, այս համատեքստում հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հանդիպումից ակնկալում ենք, որ այն հանձնարարականը, որ […]

̰
Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել և շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ

19:17 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։ Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության […]

̰
Վարչապետը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին

18:37 15.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն: Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ

16:29 15.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ազգային ժողովի աշխատանքների, միջազգային հարթակներում նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Նշվել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և […]

̰
Նախագահը պարգևատրել է մի խումբ ոստիկանների

16:19 15.04.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրման համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել է հետևյալ մեդալներով․ Մարտական ծառայության մեդալով՝ Իլյա Իլյայի Սարգսյան (Ոստիկանության զորքերի (1001 զորամաս) շտաբի կապի բաժանմունքի պետ, փոխգնդապետ), Սամվել Լևանի Դոնագանյան (Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական […]

̰
Վարչապետը դուստրերի հետ Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել է «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը

20:33 13.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:  

̰
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին

18:06 13.04.2019

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, թույլ տվեք ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար: Վստահ եմ, որ Պատգամավորների պալատի այդ քայլն իր կարեւոր […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

17:56 13.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակել

11:50 13.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի փոխմարզպետ է նշանակել Թաթուլ Ստեփանյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:  

̰
Ահազանգը պետք է դառնա փրկարարի գլխավոր զենքը. Ֆելիքս Ցոլակյան

21:45 12.04.2019

Ապրիլի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն: ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին: […]

̰
Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

21:08 12.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս […]

̰
Արմեն Սարգսյանը կին դեսպաններ է նշանակել

18:20 12.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Կանադայում և Պարագվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- ասված է հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ […]

̰
Չի կարող լինել պետություն առանց արդարության և արդարադատության. Արմեն Սարգսյան

17:50 12.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման […]

̰
Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ

17:25 12.04.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Անդրանիկ Հովհաննիսյանին Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև)»,- ասված […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

16:41 12.04.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
BACK_TO_TOP