20:00 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի տիկին վարչապետ Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ […]
18:51 15.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Նշելով, որ Համաշխարհային բանկը և Հայաստանն ունեն գործընկերության հարուստ պատմություն՝ ՀԲ փոխնախագահ Մյուլլերը հիշել է Արմեն Սարգսյանի հետ իրենց հանդիպումը դեռ 1996 թվականին: Այդ ժամանակ հենց ինքն է Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ Համաշխարհային […]
18:45 15.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: «Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը: Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և […]
15:56 15.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարակություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The […]
14:19 15.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]
11:56 15.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է […]
19:43 14.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Հանրապետության նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, […]
18:14 14.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն […]
18:10 14.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի […]
13:50 14.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել են Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Մարզպետի տեղակալի պաշտոնակատարների՝ պաշտոնից ազատման որոշումը կայացվել է՝ «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով»:
13:14 14.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն: Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում […]
12:20 14.03.2019
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Ողջունելով Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է. «Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում: Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և […]
20:18 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման […]
18:16 13.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ: Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը […]
17:24 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը: Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախագահ Ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ […]
17:00 13.03.2019
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Մեր համատեղ պատմությունը աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը։ Եվ այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ […]
16:18 13.03.2019
Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած […]
15:07 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիթորինգային գործընթացը […]
14:14 13.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր նստավայրում ընդունել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: «ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման հանդիսավոր արարողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:31 13.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ […]
21:14 12.03.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տնօրեն Ֆելիքս Հեթը: Արման Թաթոյանը կարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական […]
19:41 12.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին ստորագրել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
19:37 12.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի […]
19:34 12.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։ Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի […]
18:57 12.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։ Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ […]
16:34 12.03.2019
Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին երկրում պառլամենտարիզմի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձևավորման մեկդարյա տարեդարձի առթիվ: Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը […]
15:02 12.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես […]
14:58 12.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունը համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում: Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու նախագծերը: Զրուցակիցները մտքեր […]
21:04 11.03.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների և արտգործնախարարների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու […]
20:14 11.03.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Բարձր գնահատելով ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը […]