17:54 11.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով` մարտի 7-ին Սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակվել Սուրեն Ղամբարյանը: Այս մասին ասվում է ծառայության ֆեյսբուքյան էջում: Կենսագրություն Սուրեն Ղամբարյանը ծնվել է 1987 թ-ին, ք.Երևանում: Կրթություն 2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան 2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ 2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա) 2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, […]
16:21 11.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։ Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում […]
18:41 09.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք հեռագիրն ամբողջությամբ. «Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք․ Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից […]
16:46 09.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, […]
20:11 08.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում: Մեսրոպ […]
11:22 08.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը: Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ […]
21:57 07.03.2019
Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ Հայաստանի Հանրապետությունում մարդուն օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման ծառայության զարգացման, բարելավման և խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստման ծառայության ոլորտում համաշխարհային վիճակագրական տվյալները վկայում են, որ […]
20:36 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի […]
20:29 07.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, […]
18:40 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների […]
17:21 07.03.2019
Կառավարության հերթական նիստի աշխատանքներից առաջ անդրադարձել է իր բրյուսելյան այցին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Վարչապետի ելույթը ներկայացնենք ստորև. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: […]
14:54 07.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում»,-ասել է Հանրապետության նախագահը և շարունակել. «Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ […]
13:13 07.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։ «Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,- իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես […]
10:04 07.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 5-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Բերդ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ բութ գործիքով հարվածել է նույն մարզի՝ 1955 թվականի […]
22:54 06.03.2019
Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնքի իսեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էր հայտ ներկայացվել, 3-ի պարագայում աճուրդը չի կայացել: Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 […]
21:12 06.03.2019
Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները: «Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված […]
20:36 06.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հիշեցնենք, որ Մոսկվայում 79 տարեկանում մահացել է խորհրդային և հայ քաղաքական-կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը:
19:48 06.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
18:14 06.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Հովհաննիսյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ […]
16:06 06.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի: Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքերով՝ տնտեսական աճը, […]
14:21 06.03.2019
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և […]
12:52 06.03.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ֆիզիկոս, աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանին 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին, որում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածը. Գիտության ասպարեզում ներդրած ավանդի համար Դավիթ Մհերի Սեդրակյանին պարգևատրել «Հայրենիքին […]
00:28 06.03.2019
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]
21:59 05.03.2019
ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Գալիմա» ՍՊԸ-ի տնօրեն հանդես եկած Դ.Հ.-ն, 2018թ․ մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում կեղծելով վերոնշյալ ՍՊԸ տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների հետ կնքելով սննդի մատակարարման պայմանագրեր, խարդախությամբ հափշտակել է ընդհանուր խոշոր չափերի գումար։ Այս մասին […]
21:32 05.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հանդես եկել ելույթով. Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի Արմեն Սարգսյան, Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը, Պարոնայք […]
21:23 05.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն […]
20:58 05.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այս մասին […]
20:46 05.03.2019
Մարտի 5-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Բելգիայում: Աշխատանքային այցի առաջին օրը ԱՀ խորհրդարանի ղեկավարը Բրյուսելում այցելել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և հանդիպել կառույցի ղեկավար կազմի, ինչպես նաև ՀՅԴ Բելգիայի կոմիտեի, Հայ օգնության միության(ՀՕՄ), Համազգային մշակութային միության, ՀՅԴ Արամ Երկանյան Երիտասարդական միության, Հայկական մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատասխանատուների […]
19:48 05.03.2019
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո նախագահ Տուսկ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային […]