TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Արխիվ

Արցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

21:30 19.12.2018

Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության […]

̰
Գլխավոր դատախազությունը 5.5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկել է դատարան

21:07 19.12.2018

Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք   կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ […]

̰
Ջնջել ենք Հայաստանի և սփյուռքի միջև սահմանը. Նիկոլ Փաշինյան

20:03 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից:  «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]

̰
Քննարկվել է առողջապահության ոլորտում «Հայկական գենոմ» նախագիծը

18:25 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է.  «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների […]

̰
Փաշինյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին

16:57 19.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու […]

̰
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի առթիվ

21:13 18.12.2018

«Սիրելի «Արմենպրեսականներ», Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են: Արժևորելով «Արմենպրես»-ի անցած […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

20:50 18.12.2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18:55 18.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի շեյխին

14:52 18.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի երդման արարողությունը

21:08 17.12.2018

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հատագա հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորին՝ երկրի ազգային տոնի առթիվ

18:36 16.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժո­ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի հետ՝ հարաբերություններն առավել ամրապնդելու համար. Արմեն Սարգսյան

18:02 16.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

15:02 16.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային […]

̰
Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է՝ մասնակցելու Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

11:59 16.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարներին

13:29 15.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

21:53 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց […]

̰
Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

21:14 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]

̰
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին

18:28 14.12.2018

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]

̰
Բակո Սահակյանը ՊԲ  բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին

14:13 14.12.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին: Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին

14:05 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության […]

̰
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին՝ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ

13:38 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն […]

̰
Բակո Սահակյանի հրամանագրով Լևոն Մնացականյանն ազատվել է ԼՂՀ ՊԲ նախարարի պաշտոնից․ նրան կփոխարինի Կարեն Աբրահամյանը

13:31 14.12.2018

Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության […]

̰
Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

18:58 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ […]

̰
Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել

18:54 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումին

22:17 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։ Նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին

22:06 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

̰
ՀՀ նախագահը կմասնակցի Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը

17:10 11.12.2018

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի  նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

11:56 11.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ:

̰
Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

13:10 10.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին: Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության […]

̰
Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյանի ուղերձը

12:32 10.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, […]

̰
BACK_TO_TOP