11:56 04.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ […]
11:00 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։ Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը […]
20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ […]
14:19 03.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Վերջինս առաջին անգամ Հայաստան էր այցելել շուրջ երեսուն տարի առաջ` որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը հետահայաց անդրադարձել է Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը, մասնավորապես նշելով, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել […]
13:20 03.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարևյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Նրա […]
20:29 01.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]
20:14 01.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
19:21 01.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին: Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն […]
18:46 01.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական մրցանակի արժանացած «Նեշընլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով Ջեյմս Թրուշարդին՝ ասել է, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և կարող է լինել արդյունավետ գործընկեր: «Հայաստանը հանդիսանում է աշխարհի […]
14:27 01.12.2018
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր հրապարակված հրամանագրերից մեկով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ Հրամանագրի համաձայն՝ նախագահը նշանակումը կատարել է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի […]
14:21 01.12.2018
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն է տվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նոյեմբերի 23-ի առաջարկությանը և իր հրամանագրով Գարիկ Ավագյանին նշանակել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով։ Այս դատարանը, հիշեցնենք, նոր է ստեղծվում Հայաստանում։ Դատարանի առաջին նախագահի թեկնածու առաջադրելու համար նոյեմբերի 22-ին ընտրութուն էր կազմակերպել, որտեղ էլ երկու փուլով ընտրվել է հենց Գարիկ Ավագյանը։
22:19 30.11.2018
Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով. «Հարգարժան պարոն Թրուշարդ, Տիկնայք և պարոնայք, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության […]
21:59 30.11.2018
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան […]
21:51 30.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է […]
21:28 30.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում […]
21:30 29.11.2018
Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական […]
20:54 29.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ […]
20:42 29.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի: «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական […]
19:10 29.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։ Խոսելով երիտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել: Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում […]
18:20 29.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ: Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է […]
18:10 29.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լուսանկարիչ և լրագրող Մարտին Շահբազյանի մահվան առնչությամբ իր խորին վշտակցությունն է հայտնել նրա ընտանիքին ու հարազատներին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին՝ Երևանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո՝ որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի […]
14:15 29.11.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի […]
10:35 29.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և […]
22:12 28.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։ Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին […]
21:33 28.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ […]
21:22 28.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրընկալվել է «Բերթելսման» հիմնադրամում: Այն հայտնի վերլուծական կենտրոն՝ թինք-թանք է, որն ուսումնասիրություններ է կատարում և լուծումներ է առաջարկում համաշխարհային տնտեսական, քաղաքական ու սոցիալական լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար։ Նախագահ Սարգսյանը հանդես է եկել «Հայաստանը 2018 թվականին և տարածաշրջանը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները և նշելով […]
19:24 28.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]
18:20 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել Արման Կիրակոսյանի ազատումից հետո։ Վերջին այսօր ավելի վաղ նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։ Արմեն Պապիկյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 2011-2016 թվականներին, զբաղեցրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի […]
18:09 28.11.2018
Հայաստանի նախագահի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոններից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում՝ այնտեղ փոխարինելով հենց Արմեն Սարգսյանին, որը դեսպանի պաշտոնը թողել էր Հայաստանի […]
15:11 28.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Հանդիպմանը […]