17:34 21.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]
23:55 20.11.2018
Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։ Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջև ծառացած խնդիրներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն հայտնեց դրանց դիմագրավելու ուղղությամբ […]
21:43 20.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Կարեն Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միևնույն ժամանակ խոսել է բազմաթիվ խնդիրների մասին՝ ապօրինի շինարարարություն, կանաչապատում, անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված աշխատանք և այլն, խնդիրներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում: Որպես ամենացայտուն օրինակ՝ քաղաքապետը մատնացույց […]
20:50 20.11.2018
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 20-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցներն անդրադարձան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու արդյունքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքերի բնագավառում տեղ գտած զարգացումները, հանձնակատարի […]
18:56 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին: Քննարկվել են լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը: […]
18:40 20.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
17:10 20.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը: Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի […]
14:43 20.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը: Հանրապետության նախագահի խոսքերով՝ Հայաստանը և […]
22:13 19.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության […]
19:51 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, […]
18:29 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով: «Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին […]
18:21 19.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, […]
23:46 18.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Օմանի Սուլթանության Ազգային տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սուլթան Կաբուս Բեն Սայիդ ալ Սայիդին:
14:04 18.11.2018
Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր […]
21:26 17.11.2018
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական […]
11:25 17.11.2018
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։ «Լեոնարդո» […]
20:55 16.11.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ՝ պետնախարարն ուսումնական հաջողությունների իր մաղթանքն է հղել վերջիններիս՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումներն ու ուսանողների արտահամալսարանական […]
20:42 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և […]
17:44 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
17:13 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
17:02 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները: «Հայկական […]
16:20 16.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]
12:31 16.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին […]
22:48 15.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը: Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի […]
21:59 15.11.2018
Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար: Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի […]
20:42 15.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը […]
16:18 14.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ավագ Գաբրիելյանին նշանակել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-46-Ո-132 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ավագ Գաբրիելյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
21:56 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս […]
21:29 13.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը […]
20:45 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել […]