11:46 28.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, […]
21:12 27.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են […]
18:35 27.11.2018
Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ: Բացման խոսքով հանդես է եկել […]
17:00 27.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում […]
15:35 27.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
18:10 26.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 26-27-ը Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: «Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։ […]
15:36 26.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող […]
10:45 25.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ. «Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ […]
21:38 24.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։ […]
20:09 24.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին և ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են նաև հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարևորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:
15:20 24.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է […]
13:40 24.11.2018
Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին և հնարավոր համագործակցություններին:
21:14 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման […]
19:24 23.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում […]
18:26 23.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի […]
17:00 23.11.2018
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին […]
16:48 23.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը […]
14:06 23.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին: Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել […]
10:30 23.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում […]
21:27 22.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի […]
21:17 22.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է հիմնադրամի գրասենյակ: Դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5. 753.496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը: Հանրապետության նախագահի […]
11:20 22.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել այդ պաշտոնում Վիկտոր Բիյագովին նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր Բիյագովին […]
23:30 21.11.2018
Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նա ընդգծել է, որ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել […]
23:07 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, […]
22:04 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ընդլայնման ծրագրերին: Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը նշել են, որ ընկերությունը Հայաստանում ունի 320 աշխատակից՝ […]
21:57 21.11.2018
Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով: Անդրադառնալով Հայաստանում […]
21:46 21.11.2018
Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ տեղեկացրին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի […]
21:28 21.11.2018
Նոյեմբերի 21-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1329-րդ հանդիպմանը, որի շրջանակներում կազմակերպության նախագահությունը Խորվաթիայից փոխանցվեց Ֆինլանդիային: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով, որում շնորհակալություն հայտնեց Խորվաթիային հաջող նախագահության անկացման համար: Անդրադառնալով խորվաթական նախագահության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց դրանց շարքում ընգրկված կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և այս ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության […]
21:18 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը […]
18:24 21.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ հարգելի գործարարներ […]