14:15 18.10.2018
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը: Այնուհետև նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի և գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարևորության մասին: […]
13:46 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։ Իմ ցավակցությունն եմ […]
12:57 18.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։ Ինչպես երեկ SHANTNEWS-ը հայտնել էր, Ղրիմում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել պայթյուն […]
23:30 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի […]
22:49 17.10.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս […]
18:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ` Դավիթ Գևորգյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Գաբրիելյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
18:36 17.10.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի հանդիպումը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների […]
18:33 17.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից: […]
17:27 17.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը:
14:57 17.10.2018
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
14:37 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել նրանց հետևողական լինել նախաձեռնություններում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն […]
12:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]
12:15 17.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումո»-ի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումո»-ի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր […]
12:12 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեռ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Անդրադառնալով ոլորտի զարգացման […]
21:31 16.10.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Կառավարության հրաժարականը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։
21:07 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին․ «Սիրելի՜ հայրենակիցներ, սիրելի՜ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ […]
17:55 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում […]
17:51 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի […]
17:47 16.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
17:40 15.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումից հետո Հայաստանի և Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում:
16:59 15.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետև այցելել են քաղաք Շուշի:
15:00 15.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները […]
11:39 15.10.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում: Նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։ Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը:
19:15 13.10.2018
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունն Արցախի մայրաքաղաքի հետ […]
17:52 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերի: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից։ Երկու երկրների վարչապետների ելույթները ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան […]
17:49 13.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: […]
17:22 13.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ավագանու հարգելի անդամներ, Սիրելի հյուրեր, Հարգելի քաղաքապետ՝ սիրելի Հայկ, Շնորհավորում եմ բոլորիս […]
16:39 13.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս […]