23:11 28.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը:
21:25 27.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գենադի Տավարածյանին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]
21:16 27.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղահրամանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ […]
14:07 27.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետի պաշտոնակատարը, ԱԺ նախագահը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհերի հարազատները ծաղիկներ են խոնարհել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
22:48 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես […]
21:53 26.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և հայտնել պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն […]
21:41 26.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի […]
15:32 26.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով […]
13:29 26.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին: Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը: Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի […]
22:28 25.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, հայտնում են ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային […]
21:32 25.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 9 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները. տնտեսական ակտիվության […]
18:48 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):
18:40 25.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արշակ Փոլադյանին Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս): ՀՀ նախագահի […]
14:05 25.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ […]
12:48 25.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում: Կարևորելով համազգային ներուժի համախմբումը […]
21:25 24.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը: Միջոցառումների […]
21:17 24.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգևոր գործունեության 50-ամյակի առթիվ և առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել: «Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին […]
21:04 24.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում: «Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման […]
18:49 24.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Վերաքննիչ քրեական և վարչական դատարանների դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Արշակ Վարդանյանը և Լուսինե Աբգարյանը նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռոբերտ Մաքեյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
16:08 24.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Հանրապետության նախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ մեր երկիրը դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների, կրոնների, հետաքրքրությունների ու առևտրի խաչմերուկում, կարևոր դերակատարում է ունեցել ժողովուրդների միջև համագործակցության մեջ: Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման հեռանկարների և […]
14:08 24.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։ Նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ […]
12:36 24.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումն էր: Քննարկման արդյունքում խմբի կողմից հավանության են արժանացել հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների […]
21:25 23.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը […]
21:13 23.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է գերմանացի ձեռնարկատեր, Շվեյցարիայում գործող «Horasis» կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, […]
18:16 23.10.2018
ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի պարգևատրվածներ Ժյուրիի հարգելի անդամներ Հարգարժան հյուրեր Նախ շնորհավորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի […]
12:29 23.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից […]
11:26 23.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի բացումը, Հանրապետության նախագահը կարճատև զրույց է […]
11:16 23.10.2018
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]
21:58 22.10.2018
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները: Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը: Աշխատանքային այցի շրջանակներում […]
21:25 22.10.2018
Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ուսումնական այցը կազմակերպվել է Միջազգային բանտային բարեփոխումների (PRI) կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Խոշտանգումների կանխարգելման ոլորտը պահանջում է սերտ համագործակցություն ոլորտի պետական […]