«Թումո»-ի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

«Թումո»-ի մասնաճյուղ` Եվրոպայի սրտում

12:15 17.10.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումո»-ի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումո»-ի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում «Թումո»-ի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս «Թումո»-ի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց «Թումո»-ի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց «Թումո»-ները: Ներկայումս նախատեսվում է «Թումո»-ի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել էր «Թումո», և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի  է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս «Թումո»-ի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

17:10 19.08.2025

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան  ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

16:55 19.08.2025

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

16:48 19.08.2025

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...

BACK_TO_TOP