13:50 07.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա, […]
22:54 06.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում՝ Հարավարևելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում: Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք […]
22:25 06.09.2018
Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 6-ին հյուրընկալել է հայտնի շվեդ տնտեսագետ, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի Միջազգային բիզնես ինստիտուտի պրոֆեսոր Կյել Նորդստրյոմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների, նոր աշխարհում ազգերի՝ առավել մրցունակ լինելու եւ այլ հարցերի շուրջ:
22:13 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոքր հէկերի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և […]
19:04 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Արտակ Քամալյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
18:58 06.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության […]
17:51 06.09.2018
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և Սփյուռքի Ռամկավար-ազատական կուսակցության շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Երևանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանի գլխավորությամբ: Բարի գալուստ մաղթելով նրանց Հայաստանում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ միշտ էլ հաճելի է հանդիպել հին բարեկամների հետ: Զրուցակիցները մտքեր են […]
20:00 05.09.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքները համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ։ Երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական […]
19:22 05.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը […]
22:45 04.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut-Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն […]
22:00 04.09.2018
Սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո`ժամը 15։45-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1954 թ. ծնված Նադեժդա Մ.-ն, որը 2011 թ.-ի հունիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի ՆԳՎ Կրասնոդար քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի […]
19:05 04.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստ է շարունակել արդյունավետ […]
18:21 04.09.2018
Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա: Սա մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո: Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացել է կոնկրետ աշխատանք սկսել: Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացրել է իր առաջարկները, այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել […]
18:09 04.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր […]
17:17 04.09.2018
ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է օրենսդիր մարմինների […]
23:10 03.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։ Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը: ՀՀ ԱԺ […]
22:55 03.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Երկրի վարչապետը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում: «Նախորդ տարի տոնում էինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք […]
18:33 03.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից: Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների […]
16:47 03.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Մանուկյանին ազատել է աշխատանքից: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
16:04 03.09.2018
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին: Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների և ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ: Կրթահամալիրի տնօրենը նախագահին […]
18:02 01.09.2018
Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունել ու բարի երթ են մաղթել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: «Ակադեմիայում պատրաստում են երկրի և քաղաքացու անվտանգությունն ապահովող մասնագետներ, ուստի պետության անվտանգության հարցում ձեր պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է: Դուք գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ, […]
15:31 01.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը կմասնակցի Արցախի Հանրապետության օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
15:28 01.09.2018
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաև սիրիահայ դպրոցականներ: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային և ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր […]
14:01 01.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ […]
19:18 31.08.2018
Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների՝ Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել: Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու […]
19:11 31.08.2018
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։ Օգոստոսի 31-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերի Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։ Վալերի […]
19:07 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես […]
14:35 31.08.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նգո Դիկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Վիետնամի հետ ձևավորված […]
13:25 31.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղըզստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղըզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղըզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն […]