TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց. վարչապետը՝ թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

21:10 30.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության` մասնավորապես հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների […]

̰
Եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել արտիստի մահվան կապակցությամբ

21:00 30.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել […]

̰
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ. ԿԽՄԿ

13:50 30.08.2018

Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ ԿԽՄԿ–ի տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ։  Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից կան […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

11:34 30.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

̰
Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսությունների պետական աջակցությանը վերաբերող հարցեր

21:22 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը […]

̰
ՍԱՊԾ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը հուշագիր են ստորագրել

16:56 29.08.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման նպատակով համագործակցության հուշագիր են ստորագրել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում փուլ-2» ծրագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բուսասանիտարիայի, […]

̰
Արա Բաբլոյանն ու Արման Թաթոյանը քննարկել են ներքաղաքական դրությունը

16:30 29.08.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության՝ օրենսդիր մարմնի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են Սահմանադրության գերակայության հրամայականը, արձանագրել են, որ խնդիրների […]

̰
Կառավարությունում քննարկվել են ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր

16:17 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ պետությունը պատասխանատու է ենթակառուցվածքների որակի և բնականոն աշխատանքի համար.  «Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաև […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցել է Բուլղարիայի նախագահին

15:19 29.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադևին և բարեկամ Բուլղարիայի […]

̰
Համակարգչի օգտագործմամբ կատարվել է խոշոր չափերով ապրանքի հափշտակություն

19:09 28.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 22-ամյա բնակիչը, 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՄՆ-ում և Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ընկերությունների ինտերնետ խանութներից պատվիրել է ապրանքներ՝ որպես վճարման եղանակ օգտագործելով համացանցից ձեռք […]

̰
Արթիկի սոցծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ

13:36 28.08.2018

Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ՝ Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական […]

̰
Վարչապետը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները

19:45 27.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի  պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Զոնեբորնին: Վարչապետը ողջունել է պրն Զոնեբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանում նրա հայանպաստ գործունեության համար, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին և այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: […]

̰
Նախագահն ընդունել է լիբանանյան պատվիրակությանը

19:27 27.08.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան պատվիրակությանը, որի կազմում էին գործարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքապետեր: Այցը կազմակերպվել է «Բիզնես Արմենիայի» և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ՝ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի ներկայացման, փոխգործակցության հնարավորությունների քննարկման նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ու ժողովուրդները միմյանց հետ կապված են խոր […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ Մարիամ Գալստյանը և Նանե Հարությունյանը կգործուղվեն Ավստրիա

15:26 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մարիամ Գալստյանին և Նանե Հարությունյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 1. Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կիրառման վերանայման մեխանիզմին մասնակցող ազգային փորձագետների և ազգային պատասխանատուների համար լրացուցիչ դասընթացին մասնակցելու և Իրականացման դիտարկման խմբի 9-րդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակել

15:00 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ է նշանակել

14:48 27.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ նշանակելու մասին։ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

14:23 27.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

17:03 25.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ […]

̰
Ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր փոփոխությունների շունչը. Անգելա Մերկելը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

21:00 24.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն […]

̰
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

18:41 24.08.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական […]

̰
Անգելա Մերկելի հայաստանյան այցը՝ լուսանկարներով

16:27 24.08.2018

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

11:17 24.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ […]

̰
Վարչապետն ընդունել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարներին

19:31 23.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, որին՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցել է Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան […]

̰
ՀՀ քաղաքացիները ոստիկանական համազգեստով ցանկացած մարդու պետք է վերաբերվեն որպես հարազատի․ Նիկոլ Փաշինյան

15:40 23.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության […]

̰
Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

12:29 23.08.2018

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին

17:27 22.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի ընտանիքին

12:30 19.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին․ «Խորը վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին: Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

12:18 19.08.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ։ Նախագահի հեռագրում մասնավորապես ասվում է․ «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում անվանի դիվանագետ և հմուտ քաղաքական գործիչ Քոֆի Անանի մահվան կապակցությամբ, ով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնել էր բավականին բարդ ժամանակահատվածում։ Մարդասիրական արժեքներին նրա նվիրվածությունն ու […]

̰
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել

20:12 16.08.2018

Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: «Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,- ասաց ոստիկանության պետը: Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:04 10.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
BACK_TO_TOP